Ֆրանսուա Ռոշբլուան միացել է «ՀայաՔվե» նախաձեռնությանը, այնուհետև հանդիպել Փաշինյանին

© Photo : official site of the Prime Minister of RAՖրանսուա Ռոշբլուան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Ֆրանսուա Ռոշբլուան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Ֆրանսուա Ռոշբլուան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ այս օրն իր համար խորհրդանշական է, քանի որ 5 տարի առաջ այս օրը ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, որը նաև ունի ՀՀ անձնագիր, միացել է «ՀայաՔվե» նախաձեռնությանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը և լուսանկար հրապարակել։
Հատկանշական է, որ այսօր Ռոշբլուան հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը ողջունել է Ռոշբլուանի այցը Հայաստան և ընդգծել նրա կարևորագույն դերը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաև նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:
Ռոշբլուանը իր հերթին նշել է, որ այս օրն իր համար խորհրդանշական է, քանի որ 5 տարի առաջ այս օրն ինքը ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Լրահոս
0