https://armeniasputnik.am/20230718/hajtni-e-erevani-avaganu-yntrutjunnerin-qp-cucaki-arajin-hngjaky-zlm-62945013.html
Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակի առաջին հնգյակը. ԶԼՄ
Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակի առաջին հնգյակը. ԶԼՄ
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T08:59+0400
2023-07-18T08:59+0400
2023-07-18T09:04+0400
երևան
երևանի քաղաքապետարան
երևանի ավագանի
երևանի ավագանու ընտրություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել և, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով, հայտնում է «Հրապարակը»։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երևանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը, գրում է պարբերականը։Թերթը հիշեցնում է, որ Նուարդ Վարդանյանի հայրը նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն: ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրություններըՀիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ
երևան, երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ
Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակի առաջին հնգյակը. ԶԼՄ
08:59 18.07.2023 (Թարմացված է: 09:04 18.07.2023) Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել և, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով, հայտնում է
«Հրապարակը»։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երևանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը, գրում է պարբերականը։
Թերթը հիշեցնում է, որ Նուարդ Վարդանյանի հայրը նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։