ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԱՄՆ–ում հանդիպումներ է ունեցել արևմտյան բարձրաստիճան զինվորականների հետ

© Photo : official site of MoD of RAԷդվարդ Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին
Էդվարդ Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Էդվարդ Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էդվարդ Ասրյանն ԱՄՆ–ում հանդիպել է նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի ու Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, որն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հուլիսի 17-18-ը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of MoD of RAԷդվարդ Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին
Начальник ГП ВС РА Эдвард Асрян принял участие в конференции, посвященной 30-летию программы штатного сотрудничества Национальной гвардии США (17-18 июля 2023). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Էդվարդ Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին
Քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Ասրյանը հանդիպել է նաև Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։
Նրանց հետ ևս երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել։
Հայկական բանակը նոր գեներալներ ունի
Լրահոս
0