https://armeniasputnik.am/20230718/hhic-rd-avtvomeqenaneri-artahanumy-mek-tarum-800-hazar-dvolaric-hasel-e-180-milivoni-zlm-62958074.html
ՀՀ–ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը մեկ տարում 800 հազար դոլարից հասել է 180 միլիոնի. ԶԼՄ
ՀՀ–ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը մեկ տարում 800 հազար դոլարից հասել է 180 միլիոնի. ԶԼՄ
Հակառուսական պատժամիջոցների պայմաններում ռուսաստանցիները փորձում են թեկուզ օգտագործված մեքենաներ ձեռք բերել երրորդ երկրներից։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T14:02+0400
2023-07-18T14:02+0400
2023-07-18T14:04+0400
հայաստան
ռուսաստան
ավտոմեքենա
ամն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/10/56839691_0:84:1601:984_1920x0_80_0_0_ffeff68346547bfd3bc586fafe65560a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»–ը։Պարբերականը գրում է, որ Հայաստանից ՌԴ օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը հակառուսական պատժամիջոցների պայմաններում դարձել է արագ զարգացող առևտրային ուղի։ Մեքենաները հիմնականում հասնում են Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով ։ Այնուհետև դրանցից շատերը մաքսային ձևակերպումների համար տեղափոխվում են Հայաստան, քանի որ այստեղ գործում է Ռուսաստանի հետ անմաքս առևտուր (ԵԱՏՄ շրջանակում. խմբ.):Ըստ թերթի` 2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի օգտագործված ավտոմեքենա։ Մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 մլն դոլարի, իսկ արդեն ապրիլին` 34 մլն դոլարի ։Նշվում է, որ Հայաստանի համար դա բում է դարձել. երկրի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13%-ով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա տեմպերը։Հիշեցնենք` վերջին մեկ տարում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակներում հայաստանյան երկու ընկերություն է հայտնվել։Ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կեղծ գործարքների շարան ունենք. ՊԵԿ նախագահ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/10/56839691_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a8f3092469c89ccbc20006c38e25c36a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ավտոմեքենա, ամն
հայաստան, ռուսաստան, ավտոմեքենա, ամն
ՀՀ–ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը մեկ տարում 800 հազար դոլարից հասել է 180 միլիոնի. ԶԼՄ
14:02 18.07.2023 (Թարմացված է: 14:04 18.07.2023) Հակառուսական պատժամիջոցների պայմաններում ռուսաստանցիները փորձում են թեկուզ օգտագործված մեքենաներ ձեռք բերել երրորդ երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է
«Financial Times»–ը։
Պարբերականը գրում է, որ Հայաստանից ՌԴ օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը հակառուսական պատժամիջոցների պայմաններում դարձել է արագ զարգացող առևտրային ուղի։ Մեքենաները հիմնականում հասնում են Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով ։ Այնուհետև դրանցից շատերը մաքսային ձևակերպումների համար տեղափոխվում են Հայաստան, քանի որ այստեղ գործում է Ռուսաստանի հետ անմաքս առևտուր (ԵԱՏՄ շրջանակում. խմբ.):
Ըստ թերթի` 2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի օգտագործված ավտոմեքենա։ Մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 մլն դոլարի, իսկ արդեն ապրիլին` 34 մլն դոլարի ։
Պարբերականը նշում է, որ ռուսաստանցի սպառողներն արևմտյան պատժամիջոցների և ՌԴ-ից կորպորացիաների հեռանալու պատճառով խոշոր գնումներ են կատարում երրորդ երկրներում: Արդյունքում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը, հայտնվել են սպառողական ապրանքների նոր աշխույժ առևտրային երթուղու կենտրոնում։
Նշվում է, որ Հայաստանի համար դա բում է դարձել. երկրի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13%-ով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա տեմպերը։
Հիշեցնենք` վերջին մեկ տարում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակներում հայաստանյան երկու ընկերություն է հայտնվել։