Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը

© Photo : Facebook / Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամՀիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։
«Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
Նշվում է, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
© Photo : Facebook / Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամՀիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը
Капитальный ремонт участка межгосударственной дороги Ереван-Гюмри-Грузинская граница - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը
Լրահոս
0