ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

© Sputnik / Asatur YesayantsԵրասխ
Երասխ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Երասխ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքագրված և վերլուծված փաստերից բացի ներկայացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Զեկույցում ներկայացված են Երասխ բնակավայրում պաշտպանի իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Տվյալները հավաքագրվել և վերլուծվել են, ներկայացվում է նաև մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։
«Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները»,– նշված է զեկույցում։
Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։
Լրահոս
0