ՊՆ պաշտոնյաներն առանձնապես խոշոր չափերի գումարներ են հափշտակել

© Sputnik / Andranik GhazaryanՄարտական դիրքեր. արխիվային լուսանկար
Մարտական դիրքեր. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Մարտական դիրքեր. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հ.-ն 2018 թվականին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո նույն զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Ջ.-ի հետ՝ զորամասին հատկացվող գազի չօգտագործված մասն իրացնելու եղանակով հափշտակել զորամասի համար նախատեսված գազի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները։
ՊՆ պաշտոնյան 25.000-ական դոլարով «բանակից ազատել է» 8 զորակոչիկի
2018 թ. հոկտեմբերից 2019 թ. մարտն ընկած ժամանակահատվածում, Մ. Հ.-ի հրահանգով ու գիտությամբ կեղծվել են զորամասի գազի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում։ ՊՆ պաշտոնատար անձը Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա ՀՀ ՊՆ-ն փաստացի չծախսված գազի համար հավելյալ վճարել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 12 մլն դրամ գումար, որը Մ. Հ-ն Ա. Ջ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է։ Հետագայում, Մ. Հ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Ա. Ջ.-ն հափշտակված գումարից Մ. Հ.-ին է փոխանցել 2 մլն դրամ։
Բացի այդ, պարզվել է, որ Մ. Հ.-ն նույն եղանակով հափշտակել է նաև զորամասի համար նախատեսված հոսանքի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները: Մասնավորապես՝ զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ներկայացուցիչ Ս. Հ.-ի հետ՝ զորամասին հատկացվող էլեկտրաէներգիայի չօգտագործված մասն իրացնելու և գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում: Դրանից հետո Մ. Հ.-ն Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է էլեկտրաէներգիայի հաշվիչի տվյալների հիման վրա պետությունը փաստացի չծախսված էլեկտրաէներգիայի համար հավելյալ վճարել է ավելի քան 11 մլն դրամ։
«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալներից. մանրամասներ
Զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատված Ս. Փ.-ի՝ ապօրինի գործողությունների կատարումը 2019 թվականի հունիսից հանձնարարել է նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Ն.Վ.-ին, որի կողմից 2019-2022 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն ամիս զորամասի հոսանքի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որի համար հավելյալ վճարվել է 8 մլն դրամից ավել գումար:
Արդյունքում Մ. Հ.-ն 2018‑2020 թթ․ ընկած ժամանակահատվածում նախ Ս.Փ.-ի ապա Ն. Վ.-ի օժանդակությամբ ՀԷՑ–ի ներկայացուցչից ստացել և հափշտակել է ընդհանուր ավելի քան 4 մլն դրամ:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Հ.-ն նշված զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ Հ. Հ.-ի կնոջը նույն զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակելու համար Ս. Փ.-ի միջոցով Հ. Հ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար:
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Ս. Փ.-ի կողմից ավելի քան 8 մլն ՀՀ դրամի՝ յուրացման եղանակով հափշտակության դեպքեր:
Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Մ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից), 314‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիք) և ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 1‑ին մասով (կաշառք ստանալը), Ս. Փ-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38‑178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (խարդախությանը հանցակցելը), 314‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիք), 313‑րդ հոդվածի 1‑ին մասով (կաշառքի միջնորդություն), 179‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (յուրացնելը կամ վատնելը), ՀՀ քրեական օրենսգրքի 256‑րդ հոդվածի 2‑րդ մասի 2‑րդ և 3‑րդ կետերով (վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 445‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիք), Ս. Հ.-ին և Ա. Ջ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (խարդախությանը), իսկ Ն. Վ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38‑178‑րդ հոդվածի 3‑րդ մասի 1‑ին կետով (խարդախությանը հանցակցելը):
Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կոտայքի մարզում ՃՈ տեսուչները 50 վարորդից 1000-20000–ական դրամ կաշառք են վերցրել
Լրահոս
0