ՌԴ Յարոսլավլի մարզում կանխվել է ահաբեկչություն կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինն աշխատել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
Ուգլիչում 36-ամյա ռուս կին է ձերբակալվել, որը Ուկրաինայի համար տեղեկություններ է հավաքել Յարոսլավլի մարզի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտի մասին` ահաբեկչություն իրականացնելու նպատակով, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Հատուկ ծառայությունները օպերատիվ աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ-ի հետ միասին։ Ձերբակալվածից առգրավվել են կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ. նամակներում քննարկվում է ծրագրվող հանցագործությունը։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով։
Լրահոս
0