https://armeniasputnik.am/20230718/rvobert-qvocharjani-yntaniqi-bvolvor-andamnerin-datakhazutjun-en-hravirel-62954164.html
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
Ըստ հրապարակված ծանուցագրերի` նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T13:00+0400
2023-07-18T13:00+0400
2023-07-18T13:03+0400
ռոբերտ քոչարյան
ընտանիք
հհ դատախազություն
ապօրինի
գույք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1771/49/17714909_0:73:1280:793_1920x0_80_0_0_2d2ea26906dda99e6257b6e43b862247.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Հարությունյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1771/49/17714909_68:0:1205:853_1920x0_80_0_0_dbc595a94ea6f9aa050d5b3433a3ce00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, ընտանիք, հհ դատախազություն, ապօրինի, գույք
ռոբերտ քոչարյան, ընտանիք, հհ դատախազություն, ապօրինի, գույք
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
13:00 18.07.2023 (Թարմացված է: 13:03 18.07.2023) Ըստ հրապարակված ծանուցագրերի` նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության
azdarar.am կայքում։
Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Հարությունյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,– նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերով։
Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։