00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արհեստական բանականությունը կգնահատի եկամուտները, կորոշի` վարկունակ եք, թե ոչ. քննարկում

© Sputnik / Narine IritsyanՔննարկում արհեստական բանականության շուրջ
Քննարկում արհեստական բանականության շուրջ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Բանկային ոլորտը և վարկային կազմակերպություններն արհեստական բանականության շնորհիվ կկարողանան ավելի ճշտգրիտ վերլուծություն անել և յուրաքանչյուր հաճախորդի դեպքում թիրախային որոշում կայացնել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արհեստական բանականությունը կգնահատի ձեր եկամուտները և կորոշի` վարկունա՞կ եք, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։
© Sputnik / Narine IritsyanԱնահիտ Պարզյան
Исполнительный директор ИТ Норк Анаит Парзян на обсуждении по теме выявления потенциала оценки доходов с помощью искусственного интеллекта для предотвращения мошенничества и снижения рисков (19 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Անահիտ Պարզյան
Կենտրոնը ՀՀ–ում Plat.Al ընկերության հետ համատեղ արհեստական բանականության միջոցով ստեղծում էտարատեսակ վերլուծական մոդելներ, օրինակ` բանկային ոլորտում և վարկային կազմակերպություններում բացահայտելու եկամուտների գնահատման ներուժը, կանխելու խարդախությունները, նվազեցնելու ռիսկերը։
«Եթե, օրինակ, որոշում եք դիմել ինչ–որ բանկ` վարկ ստանալու կամ գնում կատարելու, ապա ձեր վարկունակությունը կախված է մի շարք գործոններից։ Երբեմն բանկի առաջարկը կարող է ձեզ չգոհացնել (վարկի չափը և այլն)։ Մեր առաջարկած մոդելը կարող է ճիշտ վերլուծել առկա իրավիճակը, նաև հնարավորություն է տալիս պրոյեկտել ձեր մասնագիտությունը, ձեր կատարած աշխատանքը, փորձը, ներկա տնտեսական իրավիճակը տվյալ երկրում, ինչպես նաև ձեր մասնագիտություննայդ սոցիալ–տնտեսական համատեքստում ինչպիսին կլինի ապագա մեկ–երկու տարվա ընթացքում։ Արդյունքում այս ամբողջ վելուծությունը վարկունակության մասով կտա կանխատեսում»,– նշեց Պարզյանը։
«Նորք» կենտրոնը համագործակցում է բոլոր վարկային կազմակերպությունների և գրեթե բոլոր բանկերի հետ, որպեսզի քաղաքացիների տվյալներն ավելի ճշտգրիտ վերլուծվեն և քաղաքացիակենտրոն ծառայություններն ավելի լավը լինեն։
© Sputnik / Narine IritsyanԼուսինե Սարգսյան
Директор компании Plat.Al в Армении Лусине Саркисян на обсуждении по теме выявления потенциала оценки доходов с помощью искусственного интеллекта для предотвращения мошенничества и снижения рисков (19 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Լուսինե Սարգսյան
Տվյալների ճշտգրիտ վերլուծության այս մոդելի կառուցման գործում «Նորք» կենտրոնի հետ համագործակցում է ՀՀ–ում Plat.Al ընկերությունը։ Ընկերության տնօրեն Լուսինե Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկել են, որ որոշումներ կայացնելիս հիմք ընդունեն ոչ միայն եկամտի տվյալ պահի մեծությունը, այլև հաջորդ վեց կամ 12 ամսվա կանխատեսումը։
«Վերջին տարիներին ավելացել են կեղծարարության դեպքերը, այդ պատճառով կազմակերպություններին ներկայացնում ենք նաև սքորինգի (վարկային պատմության գնահատում) մոտեցում, որը դեռ զարգանալու տեղ ունի։ Այդ նպատակով փորձելու ենք համագործակցող բոլոր կազմակերպությունների ուշադրությունը գրավել, որ կոնսոլիդացված ձևով լուծենք այս խնդիրը` բանկային ոլորտում հնարավորինս կանխելու կեղծարարությունը»,– ընդգծեց Լուսինե Սարգսյանը։
Նշենք, որ հուլիսի 6–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանն ասել էր, որ քննարկվում են նաև տնտեսության մեջ արհեստական ինտելեկտի գործիքների օգտագործման, ձեռնարկությունների արտադրության և տվյալների վերլուծության հարցերը, ինչը կբարձրացնի ձեռնարկությունների աշխատանքի մակարդակն ու որակը:
Լրահոս
0