https://armeniasputnik.am/20230719/maky-3-amis-uni-rdi-het-hacahatiki-veraberjal-hushagiry-katarelu-hamar-rd-agn-63056560.html
ՄԱԿ–ը 3 ամիս ունի ՌԴ–ի հետ հացահատիկի վերաբերյալ հուշագիրը կատարելու համար. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ–ը 3 ամիս ունի ՌԴ–ի հետ հացահատիկի վերաբերյալ հուշագիրը կատարելու համար. ՌԴ ԱԳՆ
Զախարովան նշել է, որ հուշագրի կատարման կոնկրետ արդյունքների առկայության դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի քննարկմանը։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T10:36+0400
2023-07-19T10:36+0400
2023-07-19T10:49+0400
ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հացահատիկ
հուշագիր
մարիա զախարովա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/785/48/7854876_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b65cef05c4ff5bcad4afaabd2c15524d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը ևս երեք ամիս ունի ռուսական հացահատիկի և պարարտանյութեր արտահանման վերաբերյալ հուշագրի կատարման համար։ Sputnik ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանՆա հավելել է, որ Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի թեմայի քննարկմանը, եթե հուշագրի կատարման վերաբերյալ կոնկրետ արդյունքներ լինեն։Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։Ռիսկեր կան. Պեսկովը՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասինՀացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել հացահատիկային գործարքըՎլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/785/48/7854876_218:0:2949:2048_1920x0_80_0_0_e1b61e1bf01c099493be6b746571b5b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ, հուշագիր, մարիա զախարովա
ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ, հուշագիր, մարիա զախարովա
ՄԱԿ–ը 3 ամիս ունի ՌԴ–ի հետ հացահատիկի վերաբերյալ հուշագիրը կատարելու համար. ՌԴ ԱԳՆ
10:36 19.07.2023 (Թարմացված է: 10:49 19.07.2023) Զախարովան նշել է, որ հուշագրի կատարման կոնկրետ արդյունքների առկայության դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը ևս երեք ամիս ունի ռուսական հացահատիկի և պարարտանյութեր արտահանման վերաբերյալ հուշագրի կատարման համար։ Sputnik ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«ՄԱԿ–ը դեռ երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար»,– նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի թեմայի քննարկմանը, եթե հուշագրի կատարման վերաբերյալ կոնկրետ արդյունքներ լինեն։
Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: