00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նյարդերի կռիվ լրացուցիչ ժամանակում. «Ուրարտուն» հաղթեց «Զրինսկիին», բայց դուրս մնաց ՉԼ–ից

© Photo : press office of the FC Urartu Արաս Օզբիլիսն ու Նարեկ Գրիգորյանը
Արաս Օզբիլիսն ու Նարեկ Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ՉԼ–ի 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։ Մեր չեմպիոնը դիմակայությունում դեռ կարող էր հաղթել, և այդ ցանկությամբ էլ մեկնել էր պատասխան խաղին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուրարտուն» 3։2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» պատասխան խաղում, բայց 11 մետրանոցներով պարտվեց դիմակայությունում։
Ինչպես և առաջին խաղում, պատասխան խաղում էլ հավասարազոր մրցակիցների խաղ էր ընթանում։ Նման իրավիճակներում որոշիչ է դառնում կողմերից մեկի թույլ տրած սխալը։ Հենց նման սխալ թույլ տվեցին «Ուրարտուի» պաշտպանները խաղի 27-րդ րոպեին, ու պաշտպանների միջև տեղ գրաված Նեմանյա Բիլբիյան գլխի հարվածով բացեց խաղի հաշիվն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը դիմակայությունում։
«Ուրարտուն» խաղի 39-րդ րոպեին շատ մոտ էր պատասխան գնդակը խփելուն, բայց մոտ տարածությունից Նանա Անտվիի գլխով հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահը կարողացավ հետ մղել գնդակը։
Առաջին խաղակեսում թերևս առանձնացնելու արժանի էին միայն այս երկու պահերը։ Ճիշտ է` պայքար կար, խաղացողների մոտ էլ զգացվում էր հաջողության հասնելու ցանկությունը, բայց մինչև ընդմիջում, բացառությամբ վերը նշված դրվագների, դժվար էր տեսնել ևս մեկ պահ, երբ կողմերից որևէ մեկի դարպասին լուրջ սպառնալիք կար։
Չեմպիոնների լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Զրինսկիի» հետ խաղում
Իսկ նվազագույն հաշիվն անգամ ապահովում էր «Զրինսկիի» հաղթանակը երկու խաղերի արդյունքում, այնպես որ, դաշտի տերերը երկրորդ կեսում կարող էին իրենց հիմնական ուշադրությունը կենտրոնացնել պաշտպանությանը` առանց ռիսկի գնալու։
Իսկ ահա «Ուրարտուն» այլևս նահանջելու կամ սպասելու տեղ չուներ։
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուի» գործողություններում որոշակի ակտիվություն նկատվեց։ Եվ խաղի 72-րդ րոպեին հայկական թիմի նորեկ Արտյոմ Մաքսիմենկոն պարզապես պարտավոր էր խփել պատասխան գնդակը, բայց հիանալի պահը չօգտագործեց։
Ընդ որում, այդ գնդակը կարող էր հոգեբանորեն շատ մեծ դերակատարում ունենալ այս խաղում։ Մաքսիմենկոյի վրիպումը ոչ մի կերպ չազդեց Նարեկ Գրիգորյանի վրա, որը հարձակման աջ եզրում ստանալով գնդակը` մտավ տուգանային հրապարակ ու գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը։
Հաշիվը դարձավ 1։1, և սա արդեն շանս էր դիմակայությունում ընդհանուր հաշիվը հավասարեցնելու համար։
Ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցը կխաղա «Ուրարտու» թիմում
Ու իհարկե փորձառու ֆուտբոլիստին է բնորոշ այն, ինչ որ արեց Արաս Օզբիլիսը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Արասը վաստակեց 11– մետրանոց հարված, իսկ Նարեկ Գրիգորյանը, առաջ մղելով «Ուրարտուին», վերականգնեց հաշվի հավասարությունը երկու խաղերի արդյունքում՝ 2։2։ Ընդ որում, Ալեքսանդր Մելիխովի հիասքանչ սեյվը վերջին վայրկյաններին ապահովեց մեր թիմի համար ցանկալի արդյունքը։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում 11– մետրանոց հարվածի իրավունք ստացավ «Զրինսկին», և Տոմիսլավ Կիշը վերականգնեց հաշվի հավասարությունը այս խաղում՝ 2։2, և միաժամանակ առաջ մղեց իր թիմին դիմակայությունում։
Բայց սա էլ չկանգնեցրեց «Ուրարտուին»։ Հերթական անգամ փայլեց Արաս Օզբիլիսը, որի փոխանցումից հետո Արտյոմ Մաքսիմենկոն նորից առաջ մղեց հայկական թիմին այս խաղում՝ 3։2։
Ամեն տեղ էլ այդ պայքարը նույնն է. Դմիտրի Գունկոն նշել է «Ուրարտուի» հաջողության գաղտնիքը
Լրացուցիչ ժամանակն ավարտվեց այս հաշվով, ու դիմակայությունում հաղթողին որոշելու համար նշանակվեց 11–մետրանոց հարվածաշար։ Այստեղ ավելի պինդ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստների նյարդերը։
Մերոնք վրիպեցին 2 անգամ, մրցակիցը` մեկ։
«Ուրարտուն» եվրագավաթներում կշարունակի իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
Լրահոս
0