https://arm.sputniknews.ru/20230719/vov-e-hajastanum-mardatar-avtvomeqenaner-artadrum-vahan-qervobjani-grarman-hetqervov-63055912.html
Ո՞վ է Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ «արտադրում». Վահան Քերոբյանի գրառման հետքերով
Ո՞վ է Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ «արտադրում». Վահան Քերոբյանի գրառման հետքերով
Sputnik Արմենիա
Հայկական ընկերությունը, որը գրանցվել է 2018 թվականին, երկու մոդելի մարդատար ավտոմեքենա է հավաքում Հայաստանում: 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T10:06+0400
2023-07-19T10:06+0400
2023-07-19T10:34+0400
հայաստան
ավտոմեքենա
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63056046_0:0:1600:900_1920x0_80_0_0_b6757fffaf5bff82f27b438d00c8085b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական «Ssang Yong» ընկերության պահեստամասերով մարդատար ավտոմեքենաներ է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ «Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։Մեքենաները, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։«Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»,– գրում է լրատվամիջոցը։«Սեպուհը» հարավկորեական «Սանգիոնգ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63056046_200:0:1400:900_1920x0_80_0_0_7ea981162a656d70bfc5b7804886cf37.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոմեքենա, վահան քերոբյան
հայաստան, ավտոմեքենա, վահան քերոբյան
Ո՞վ է Հայաստանում մարդատար ավտոմեքենաներ «արտադրում». Վահան Քերոբյանի գրառման հետքերով
10:06 19.07.2023 (Թարմացված է: 10:34 19.07.2023) Հայկական ընկերությունը, որը գրանցվել է 2018 թվականին, երկու մոդելի մարդատար ավտոմեքենա է հավաքում Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական «Ssang Yong» ընկերության պահեստամասերով մարդատար ավտոմեքենաներ է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ
«Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում
տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։
««Սեպուհ 1» ընկերությունը համապատասխանության գնահատման փաստաթղթեր է ստացել իր հավաքած 8 մեքենաների համար»,– «Ռադիոլուրին» ասել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը` նշելով, որ 2022 թվականին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով է այս բացառությունը նախատեսվել անդամ երկրների համար։
Մեքենաները, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։
«Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»,– գրում է լրատվամիջոցը։
«Սեպուհը» հարավկորեական «Սանգիոնգ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։
Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։