00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2 ավտոբուս՝ 60000 բնակչի համար. Միրզոյանը ԵԱՀԿ-ում ներկայացրել է Արցախի աղետալի վիճակը

© Photo : Twitter / Gegham Stepanyan #StopArtsakhBlockadeՀերթ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներից մեկի մոտ
Հերթ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներից մեկի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Հերթ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներից մեկի մոտ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, թե ինչ է Հայաստանը ակնկալում Ադրբեջանից։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում թվերով ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետի մասշտաբները, հայտնում են արտգործնախարարությունից:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ հունիսի 15-ից ի վեր բոլոր հումանիտար մատակարարումների կասեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական սպառման հետ, հանգեցրել է սննդամթերքի խորացող պակասին և խանութների փակմանը:
«Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Այսպիսով, ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք»,– ասել է նա։
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել շփման գծին հարակից մոտ 10,000 հեկտար հողի վրա գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, ինչն ընդհանուր մշակվող հողերի զգալի մասն է կազմում: Արդյունքում, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին:
ԱԳ նախարարաը ընդգծել է նաև, որ ԼՂ բնակիչները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից, քանի որ վառելիքի սղության հետևանքով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ ի վիճակի չլինելով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Իսկ հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
Ադրբեջանը չի էլ դիտարկել մեր առաջարկը. Միրզոյանը ներկայացրել է բանակցությունների օրակարգը
«Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց»,– ասել է նա։
Միրզոյանը ներկայացրել է նաև վառելիքի սղության պատճառով առաջացած տրանսպորտային համակարգի կաթվածահար վիճակը ասելով, որ Ստեփանակերտում 60000 բնակչի համար այս պահին գործում է միայն 2 ավտոբուս։
«Ադրբեջանի այս դիտավորյալ գործողությունները չեն կարող որակվել այլ կերպ, քան անօրինական և անմարդկային։ Դրանք ոչ միայն ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները և ժողովրդի արժանապատվությունը, այլ նաև նպատակ են հետապնդում ստեղծել ապրելու համար անտանելի պայմաններ և Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման»,– ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանը իր ելույթում նշել է նաև, թե ինչ է Հայաստանը ակնկալում Ադրբբեջանից։
Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կվերականգնի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների։ Հայկական կողմը ակնկալում է Ադրբեջանից նաև արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշման հաստատում, դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության ապահովում, ինչպես նաև բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծում։
Լրահոս
0