Ավտովթար Երևանում. 38–ամյա քաղաքացին տեղում մահացել է

© Photo : ՆԳՆ փրկարար ծառայությունԱվտովթար Երևանում
Ավտովթար Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում գիշերը գրանցված ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հուլիսի 20-ին, ժամը 00։34-ին։ Հայտնել են, որ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայում կա արգելափակված դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
Լրահոս
0