https://armeniasputnik.am/20230720/hh-ev-rd-karavarutjunneri-mijev-bnakan-gazi-araqman-hamadzajnagrum-pvopvokhutjun-klini-63186718.html
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի
Ընդունված փոփոխությունները կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T11:21+0400
2023-07-20T11:21+0400
2023-07-20T11:22+0400
հայաստան
ռուսաստան
համաձայնագիր
գազ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1a/42490330_0:0:1601:901_1920x0_80_0_0_760c5c8ba9407172e4d8d125cf645c9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ։Ընդունված արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1a/42490330_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a2f728d2af0f376bbb34468b84b8b759.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, համաձայնագիր, գազ
հայաստան, ռուսաստան, համաձայնագիր, գազ
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի
11:21 20.07.2023 (Թարմացված է: 11:22 20.07.2023) Ընդունված փոփոխությունները կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։
Վերոնշյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը, կառավարության հիմնավորվմամբ, պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ։
Ընդունված արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: