Հունաստանում շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ կլինեն հնագիտական ​​հուշարձանները

© Pixabay / GonbianaԱթենք
Աթենք - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Աթենք
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եղանակային պայմանների փոփոխման դեպքում մշակույթի նախարարությունը կհայտարարի աշխատանքի նոր ժամանակացույցի մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik.Մինչև կիրակի` հուլիսի 23-ը, Հունաստանի հնագիտական հուշարձանները շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ կլինեն։ Այս մասին հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարարությունը։
Եռօրյա դադարից հետո հինգշաբթի Հունաստանում անոմալ շոգի երկրորդ ալիքն է սկսվել` օդի ջերմաստիճանը հասել է +39-ից +41–ի, մինչև կիրակի +45 աստիճան է սպասվում։
Եղանակային պայմանների փոփոխման դեպքում մշակույթի նախարարությունը կհայտարարի աշխատանքի նոր ժամանակացույցի մասին։
Գերատեսչությունը նշել է, որ դրսում աշխատողների համար պետք է ստեղծել ստվերոտ անկյուններ, որտեղ նրանք կկարողանան գտնվել ընդմիջումների ժամանակ, և աշխատանքը պետք է այնպես կազմակերպել, որ նրանք աշխատեն այն այն ժամերին, երբ ջերմաստիճանն այդքան բարձր չէ։
Առաջիկայում անոմալ շոգեր չեն լինի, առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38–ի. Սուրենյան
Երեկ Հունաստանում հնությունների անվտանգության աշխատակիցների արհմիությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին անոմալ շոգի պատճառով աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու համար մտադիր է հնագիտական հուշարձանների մոտ 4-ժամյա գործադուլներ անցկացնել։
Թուրքիայի հարավում անոմալ շոգ է. մի շարք քաղաքների փողոցներ դատարկվել են
Լրահոս
0