https://armeniasputnik.am/20230720/inchu-gvone-1-patzhamijvoc-cheq-sahmanum-adrbejani-dem-bvoghvoqi-akcia-em-grasenjaki-mvot-63228215.html
Ինչո՞ւ գոնե 1 պատժամիջոց չեք սահմանում Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Ինչո՞ւ գոնե 1 պատժամիջոց չեք սահմանում Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Արցախցիների համար անընդունելի է Աղդամով հումանիտար միջանցքի գաղափարը, որովհետև մտավախություններ կան` սնունդն անգամ կարող է թունավորված լինել։ 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T15:25+0400
2023-07-20T15:25+0400
2023-07-20T15:25+0400
արցախ
բողոքի ակցիա
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/14/63228578_2:0:1600:899_1920x0_80_0_0_99afa988a0656f1476fcfdb2bfb1c6bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ի պաշտպանություն Արցախի բողոքի հերթական ակցիան այսօր անցկացվեց Եվրամիության հայաստանյան գրասենյակի մոտ։ Գրասենյակի ներկայացուցիչը համաձայնեց խոսել ցուցարարների հետ, լսել նրանց բողոքը։ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք արդեն հրապարակայնորեն պահանջել են բացել Լաչինի միջանցքը։«Ամոթ Շառլ Միշելին»,– սկսեցին վանկարկել ցուցարարները։Գրասենյակի ներկայացուցիչն առաջարկեց նամակ փոխանցել իրեն, որն էլ ինքը կփոխանցի գրասենյակի ղեկավարությանը։ Շեշտեց` ավելին անել չի կարող։Ցուցարարները նաև հայտարարեցին` բացարձակ անընդունելի է Աղդամով հումանիտար միջանցքի բացումը։ Հավելեցին` մտավախություն ունեն, որ իրենց ուղարկված սնունդը կարող է նույնիսկ թունավորված լինել։ Ուստի միակ լուծումը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/14/63228578_207:0:1406:899_1920x0_80_0_0_b649cbe3aeca4fb01f4060af96fe3a1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, երևան
արցախ, բողոքի ակցիա, երևան
Ինչո՞ւ գոնե 1 պատժամիջոց չեք սահմանում Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Արցախցիների համար անընդունելի է Աղդամով հումանիտար միջանցքի գաղափարը, որովհետև մտավախություններ կան` սնունդն անգամ կարող է թունավորված լինել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ի պաշտպանություն Արցախի բողոքի հերթական ակցիան այսօր անցկացվեց Եվրամիության հայաստանյան գրասենյակի մոտ։ Գրասենյակի ներկայացուցիչը համաձայնեց խոսել ցուցարարների հետ, լսել նրանց բողոքը։
«Մեր ընտանիքներն Արցախում են, դուք չեք կարող մեզ հասկանալ, որովհետև այնտեղ ձեր ընտանիքները չեն` ցեղասպանության վտանգի մեջ։ Դուք առնվազն կարող եք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, կամ գոնե մեկ պատժամիջոց կիրառել։ Դուք այդքան պատժամիջոցներ եք սահմանում տարբեր երկրների նկատմամբ, ինչո՞ւ գոնե մեկն Ադրբեջանի դեմ չի կիրառվում։ Դուք լռում եք, որովհետև Ադրբեջանը հարուստ է, նավթ ունի, մենք չունենք, բայց այնտեղ մարդիկ կան, նրանք էլ իրավունքներ ունեն»,– նշեց ցուցարարներից մեկը։
ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք արդեն հրապարակայնորեն պահանջել են բացել Լաչինի միջանցքը։
«Ամոթ Շառլ Միշելին»,– սկսեցին վանկարկել ցուցարարները։
Գրասենյակի ներկայացուցիչն առաջարկեց նամակ փոխանցել իրեն, որն էլ ինքը կփոխանցի գրասենյակի ղեկավարությանը։ Շեշտեց` ավելին անել չի կարող։
Ցուցարարները նաև հայտարարեցին` բացարձակ անընդունելի է Աղդամով հումանիտար միջանցքի բացումը։ Հավելեցին` մտավախություն ունեն, որ իրենց ուղարկված սնունդը կարող է նույնիսկ թունավորված լինել։ Ուստի միակ լուծումը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։