00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտենսիվ ու թվային կառավարմամբ այգիներ. կառավարությունը կաջակցի ներդրողներին

© Sputnik / Andranik GhazaryanԿաթիլային ոռոգում
Կաթիլային ոռոգում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառմանը դիմած հայտերը շուրջ 25 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր են ենթադրում։ Դրանք ևս առաջիկայում կներկայացվեն կառավարության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Յու Էմ Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում նախատեսում է հիմնել նուշի ինտենսիվ և խոշոր ֆերմերային տնտեսություն։
Ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն ՀՀ դրամի։
Ինտենսիվ այգիների զարգացման ծրագրից օգտվելով` պետությունից հափշտակել են 50 մլն դրամ
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Իսկ հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնականի և 40 սեզոնայինի։
Աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 200 հազար դրամ։
Ներդրումային ծրագրի դիմաց ՀՀ կառավարությունը «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման ծրագրով պետական բյուջեից կհատկացնի 257.4 մլն դրամ` ենթակառուցվածքի կառուցման համար։
«257.4 մլն դրամի ներքո կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան»,– կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով որոշման նախագիծը` ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում ինտենսիվ այգիներ հիմնող «Ագրոպրո» փակ բաժնետիրական ընկերությանը կաջակցի 1.5 կմ ճանապարհ ասֆալտապատելով, բջջային կապ տրամադրելով, ոռոգման ու խմելու ջրի ջրագծեր կառուցելով, էլեկտրամատակարարում ապահովելով։ Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 388.1 մլն դրամ։
Փոխարենը «Ագրոպրո» ՓԲԸ–ն նախատեսում է շուրջ 90 հա հողամասի վրա հիմնել 75 հա սուպերինտենսիվ պտղատու այգի՝ մեկ հեկտար հողակտորի վրա տնկելով շուրջ 2 000 ծառ: Այգու ոռոգումը կատարվելու է կաթիլային համակարգով, որը սնուցվելու է այգու համար կառուցված շուրջ 17 000 խորանարդ մետր ջրավազանից:
Այգին հագեցած է լինելու գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով և գյուղտեխնիկայով: Այգու ամբողջական կառավարումը լինելու է թվայնացված, օգտագործվելու է GPS համակարգից օգտվող, ինչպես նաև ինքնակառավարվող տեխնիկա:
Ծրագրի արդյունքում ստեղծվելու է շուրջ 60 մշտական և 450 սեզոնային աշխատատեղ։ Միջին աշխատավարձը մշտական աշխատողների համար կազմելու է ամսական շուրջ 300,000 ՀՀ դրամ:
Այգուց ակնկալվող տարեկան եկամուտը լիարժեք բերքատվության ժամանակ կազմելու է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Շահութաբերության ներքին նորմը կազմելու է շուրջ 35 տոկոս:
2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը
Հարցի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառմանը դիմած հայտերը շուրջ 25 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր են ենթադրում։ Դրանք ևս առաջիկայում կներկայացվեն կառավարության հաստատմանը։
Լրահոս
0