Իրանը կշարունակի օգնել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ

© AP Photo / Ronald ZakИранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена
Иранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանցի դիվանագետի խոսքով` Թեհրանը պատրաստ է երաշխավորել Սիրիայի Արաբական Հանրապետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թեհրանը կշարունակի աջակցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին։ Ինչպես հայտնում է է IRNA գործակալությունը, այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սաիդ Իրավանին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է Սիրիայի ժողովրդին և կառավարությանը ահաբեկչության և օտարերկրյա օկուպացիայի սպառնալիքները հաղթահարելու հարցում իր աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք օգնել վերականգնել այդ երկիրը, երաշխավորել միասնությունը և պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Իրավանին։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են տարածքը գրոհայիններից մաքրելու աշխատանքները։
* Ահաբեկչական խմբավորում, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Իրանը մտադիր է հինգ ատոմակայան կառուցել․ ԶԼՄ
Լրահոս
0