Կառավարությունում քննարկել են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 87 տոկոս: Այս մասին նշվել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստի ժամանակ:
© Photo : official site of the Prime Minister of RAԳրիգոր Մինասյան
Министр юстиции Григор Минасян на заседании Мониторингового совета по реализации стратегии судебно-правовых реформ Армении на 2022-2026 гг. и плана исходящих из Стратегии действий (20 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Գրիգոր Մինասյան
Զեկուցելով կատարված աշխատանքները՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին:
«Նիստի ընթացքում մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը:
© Photo : official site of the Prime Minister of RA ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստ
Заседание Мониторингового совета по реализации стратегии судебно-правовых реформ Армении на 2022-2026 гг. и плана исходящих из Стратегии действий (20 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստ
Լրահոս
0