00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք փորձեցին սպանել Հիտլերին. հերոսնե՞ր, թե՞ հայրենիքի դավաճաններ

© RIA Novosti / Фонд РИА Новости / Անցնել մեդիապահոցԱդոլֆ Հիտլեր
Ադոլֆ Հիտլեր - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Ադոլֆ Հիտլեր
Բաժանորդագրվել
Ուղիղ 79 տարի առաջ՝ 1944 թվականի հուլիսի 20-ին, մի խումբ գերմանացի բարձրաստիճան զինվորականներ փորձեցին սպանել Ադոլֆ Հիտլերին։
Ֆյուրերին ֆիզիկապես ոչնչացնելու գաղափարը նախկինում էլ էր շրջանառվում, սակայն նախապատրաստվող մահափորձերից որևէ մեկն այդպես էլ չէր իրագործվել տարբեր հանգամանքների բերումով։
1943 թվականի գարնանը կոնյակի շշի մեջ տեղադրված պայթուցիկը հաջողվեց անցկացնել այն ինքնաթիռից ներս, որով թռչելու էր Հիտլերը, բայց պայթեցնող սարքը այդպես էլ չգործեց։ Հետո հաուպտման Ակսել ֆոն դեմ Բուսշեն որոշեց ինքն իրեն պայթեցնել զինվորական նոր համազգեստի շնորհանդեսի ժամանակ, որին ներկա էր լինելու նաև Հիտլերը։ Սակայն այն գնացքը, որով համազգեստի նմուշները պիտի հասցվեին Արևելյան Պրուսիա, ռմբակոծության ենթարկվեց, և շնորհանդեսը չկայացավ։ Այնպես որ հուլիսի 20-ին կազմակերպված մահափորձը միակն էր, որն իրականություն դարձավ և կարող էր փոխել ողջ համաշխարհային պատմության ընթացքը։ Բայց չփոխեց։
Արդյոք հնարավոր էր վերափոխված ԽՍՀՄ՝ առանց ազգամիջյան հակամարտությունների
Գերմանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ վաղուց արդեն շատ ծանր երկընտրանքի առջև էին։ Դեռ այն ժամանակ, երբ Գերմանիայում սկսվեցին հրեաների զանգվածային հետապնդումները, հետո էլ անմարդկային գործողությունները Լեհաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, շատերը հասկացան՝ այս մարդը` Ադոլֆ Հիտլերը, կկործանի մեր հայրենիքը։ Նրանց համար անընդունելի էին այսպես կոչված «էսէսական մսագործները», որոնք պարզապես գնդակահարում էին ռազմագերիներին։ Մյուս կողմից նրանք` որպես կարգապահ զինվորականներ, չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է պատերազմական ժամանակաշրջանում հանդես գալ սեփական առաջնորդի դեմ։ Չէ՞ որ դա փաստորեն հայրենիքի դավաճանության նման մի բան է։
Սակայն 1942-43 թվականներին (մանավանդ Ստալինգրադյան պարտությունից և մարդկային ռեսուրսների ու տեխնիկայի ահռելի կորուստներից հետո) շատերի համար պարզ դարձավ, որ պատերազմը տանուլ է տրված։
Նրանք փորձեցին սպանել Հիտլերին՝ հերոսնե՞ր, թե՞ հայրենիքի դավաճաններ
Ու սկսվեց մահափորձի նախապատրաստությունը, որը ղեկավարում էր կոմս Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը՝ ազնվական, որը աֆրիկյան ռազմական գործողությունների ժամանակ կորցրել էր մի աչքը, աջ ձեռքը և ձախ ձեռքի երկու մատները։ Նա նշանակվեց վերմախտի պահեստազորի շտաբի ղեկավար, ինչը իրավունք էր տալիս մասնակցելու Հիտլերի նստավայրում անցկացվող խորհրդակցություններին։ Բայց անհրաժեշտ էր շտապել, քանի որ դավադրության մասին ավելի ու ավելի շատ զինվորականներ էին տեղեկանում, ինչը բնականաբար, խիստ վտանգավոր էր։ Վերջապես հարմար պահը եկավ՝ դա հուլիսի 20-ն էր։
Շտաուֆենբերգը դանդաղ գործողության հզոր պայթուցիկը տեղավորեց պայուսակի մեջ և մտավ խորհրդակցության։ Պայուսակը նա դրեց Հիտլերից մոտ երկու մետր հեռավորության վրա։ Խորհրդակցությունը սկսվելուց որոշ ժամանակ անց նրա գործընկերներից մեկը, որի հետ նախօրոք պայմանավորվել էին, զանգահարեց ընդունարան, և քարտուղարը Շտաուֆենբերգին հրավիրեց հեռախոսի մոտ։ Դուրս գալով խորհրդակցության սենյակից` Շտաուֆենբերգն անմիջապես ուղևորվեց օդանավակայան, իսկ ճանապարհին լսեց հզոր պայթյունի ձայնը։ «Ահա և վերջ, հրեշն այլևս չկա»,– մտածեց Շտաուֆենբերգը։
«Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»
Իրականությունն այլ էր։ Սենյակում ներկա գտնվողներից չորսը մահացան, մնացածները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, փլուզվեց առաստաղը, բայց Ադոլֆ Հիտլերը ողջ մնաց։ Ինչու։ Մինչև հիմա պատմաբանների մեծ մասը համակարծիք է՝ երբ Շտաուֆենբերգը դուրս եկավ, խորհրդակցության մեկ այլ մասնակից ոտքով հրեց իրեն խանգարող պայուսակը, և պայթուցիկը հայտնվեց կաղնու ամուր փայտից պատրաստված մեծ սեղանի հետևում, որն էլ փրկեց ֆյուրերի կյանքը։
Այսպես տապալվեց մահափորձը, պետական հեղաշրջումը չստացվեց, իսկ դավադրության տասնյակ կազմակերպիչներն ու մասնակիցները մահապատժի ենթարկվեցին հենց նույն գիշերը։
Հետապնդումները շարունակվեցին փաստորեն մինչև 1945 թվականի գարունը։ Պատկերացրեք աբսուրդը՝ Բեռլինն արդեն պաշարված էր, Հիտլերը մտածում էր ինքնասպանության մասին, իսկ նրա հավատարիմ աջակիցները շարունակում էին բացահայտել նրա դեմ գրեթե մեկ տարի առաջ կազմակերպված մահափորձի մասնակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր քիչ թե շատ տեղյակ էին նախապատրաստվող դավադրության մասին, և պատժում էին այդ մարդկանց ու նրանց մերձավորներին։
Բայց ամենահետաքրքիրը մահափորձի կազմակերպիչների հանդեպ պետության, պատմաբանների, հասարակության և անհատ մարդկանց արմատական փոփոխության ենթարկված վերաբերմունքն է։ Պատերազմի ավարտից հետո տարիներ շարունակ՝ մինչև 50-ականները, շատերն ասում էին. «Ինչու են ոմանք փորձում հերոսների կերպարով ներկայացնել դավադիրներին, չէ՞ որ նրանք էլ բոլորովին իդեալական չէին և հլու-հնազանդ մասնակցում էին պատերազմական հանցագործություններին։ Օրինակ` գեներալ-մայոր Հենինգ ֆոն Տրեսկովը անձամբ է ստորագրել այն կարգադրությունները, որոնց հիմա վրա Գերմանիայում հարկադիր աշխատելու համար հազարավոր երեխաներ են բերվել Լեհաստանից և Ուկրաինայից։
Սակայն ամենից տարածվածը սկզբնական շրջանում այս մեղադրանքն էր՝ միթե կարելի է պատերազմող երկրում մահափորձ կատարել առաջնորդի դեմ, ինչպիսին էլ լինի այդ առաջնորդը։ Դա պետական դավաճանություն է։ Բայց հետզհետե ամեն ինչ փոխվեց, և այժմ գերմանացի նորակոչիկները հանդիսավոր երդում են տալիս հենց այն վայրում, որտեղ ժամանակին մահապատժի էին ենթարկվել Հիտլերի դեմ մահափորձի կազմակերպիչները։ Երևի կարելի է համաձայնել գերմանացի պատմաբան Քրիստիան ֆոն Կրոկովի հետ, որն ասել է. «Հուլիսի 20-ը չփոխեց պատերազմի ընթացքը, բայց փրկեց Գերմանիայի պատիվը»։
Ալեն Դելոնը - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի. Ալեն Դելոն
Միլան Կունդերայի բարդ հարաբերությունները Միլան Կունդերայի հետ
Լրահոս
0