Սպիտակում շունը հարձակվել է երեխայի վրա. նա ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

© Photo : Facebook/ Սպիտակի Բժշկական ԿենտրոնՎիրահատության ժամանակ
Վիրահատության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել սուր արյունահոսությամբ, լաթաձև պատռվածքներով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա։ Սպիտակի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 12։20-ի սահմաններում։ Սպիտակի թաղամասերից մեկում շունը մարմնական վնասվածքներ է հասցրել երեխային դեմքի, գլխի և պարանոցի շրջանում։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով, լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։
«Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչև վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Բուժկենտրոնից տեղեկացնում են, որ երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, դրանից հետո քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից։
© Photo : Facebook/ Սպիտակի Բժշկական ԿենտրոնՎիրահատության ժամանակ
Операция пострадавшего от нападения собаки малыша (20 июля 2023). Спитак - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Վիրահատության ժամանակ
Լրահոս
0