https://armeniasputnik.am/20230720/turqiaji-em-in-andamakcelu-gvortsyntacy-pakughi-e-mtel-germaniaji-artgvortsnakharar-63231803.html
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը խոր փակուղի է մտել. Գերմանիայի արտգործնախարար
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը խոր փակուղի է մտել. Գերմանիայի արտգործնախարար
Պաշտոնյայի խոսքով` հիմնական կետերը, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, Թուրքիայում ոչ... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T15:58+0400
2023-07-20T15:58+0400
2023-07-20T16:04+0400
թուրքիա
եվրամիություն
գերմանիա
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/04/40543513_0:0:3080:1733_1920x0_80_0_0_b7a181d2b9db1938acb7b17a51588426.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ բանակցային գործընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգ է առել, այլև խոր փակուղի է մտել։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Անկարայի հետ կապերը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարևանությունը չափազանց կարևոր է:Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է արագացնել Եվրամիության անդամակցության, մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հետ կապված բանակցային գործընթացը։ Թուրքիան պաշտոնապես ձգտում է որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցել 2005 թվականից։ Այժմ բաց են այսպես կոչված բանակցային դոսյեի 35 կետերից 16-ը։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է։Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո
թուրքիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/04/40543513_196:0:2927:2048_1920x0_80_0_0_9ca2c3fd7487895fb00229fa5abac25a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, եվրամիություն, գերմանիա, բանակցություն
թուրքիա, եվրամիություն, գերմանիա, բանակցություն
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը խոր փակուղի է մտել. Գերմանիայի արտգործնախարար
15:58 20.07.2023 (Թարմացված է: 16:04 20.07.2023) Պաշտոնյայի խոսքով` հիմնական կետերը, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, Թուրքիայում ոչ միայն չեն իրագործվել, այլև շատ հեռու են դրանից։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ բանակցային գործընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգ է առել, այլև խոր փակուղի է մտել։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։ Նրա խոսքը մեջբերում է
ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ հստակ կանոններ ունենք ԵՄ-ին միանալու գործընթացների վերաբերյալ։ Եվ այն, որ Թուրքիայի անդամակցության հեռանկարները, գործընթացներն ու առաջընթացը վերջին տարիներին ոչ միայն փակուղի են մտել, այլև ես կասեի` խորապես սառեցվել են, բացատրվում է նրանով, որ այդ բանակցությունների համար անհրաժեշտ հիմնական գլուխները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվել, այլև հեռու են դրանից»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Անկարայի հետ կապերը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարևանությունը չափազանց կարևոր է:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է արագացնել Եվրամիության անդամակցության, մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հետ կապված բանակցային գործընթացը։ Թուրքիան պաշտոնապես ձգտում է որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցել 2005 թվականից։ Այժմ բաց են այսպես կոչված բանակցային դոսյեի 35 կետերից 16-ը։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է։