00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

© Sputnik / Борис Приходько / Անցնել մեդիապահոցՌԴ Դաշնային խորհուրդ
ՌԴ Դաշնային խորհուրդ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները երկխոսություն են վարում Հռոմի ստատուտի թեմայի շուրջ, նշել է Դաշնության խորհրդի փոխնախագահը:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, և գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Դաշնայինխորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը:
Երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում ՀՀ-ից. ի՞նչ նշանակություն ունի Հռոմի ստատուտը
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտնուղարկել խորհրդարան՝ վավերացման:
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտինմիանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացողհնարավոր ռիսկերը: Ես այդ դեպքում դիմում եմ խորհրդարանականներին», -ասել է Վորոբյովը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մարտի 27-ին ՏԱՍՍ–ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին, հայտնեց, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երևանի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարությանը ձերբակալելու օրդեր տվեց։
Լրահոս
0