https://armeniasputnik.am/20230721/haj-hasarakutjuny-hiastapvats-e-rusakan-kvoghmi-ardzaganqneric-mirzvojan-63287568.html
Հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից. Միրզոյան
Հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից. Միրզոյան
Միրզոյանը շեշտել է` գաղտնիք չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից ավելին էր ակնկալում։ 21.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-21T15:17+0400
2023-07-21T15:17+0400
2023-07-21T15:27+0400
արարատ միրզոյան
ռուսաստան
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43252109_0:0:1600:901_1920x0_80_0_0_a90c6cfdc3c6b31d92f8f2a7fdd8780d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների ֆոնին: Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին, մանրամասները փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Լրագրողին հետաքրքրել է, թե վերջին իրադարձությունների ֆոնին որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտին` Միրզոյանը նշել է, որ երկու երկրները չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։«Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է»,–ասել է Միրզոյանը։Անդրադառնալով արդեն յոթ ամիս արգելափակված Լաչինի միջանցքի խնդրին` Միրզոյանը շեշտել է, որ դա կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։Ի պատասխան հարցի` արդյոք ելք տեսնում են նման իրավիճակում, Միրզոյանը շեշտել է, որ հումանիտար իրավիճակը շատ ծանր է և մոտ է հումանիտար աղետին, ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական և հումանիտար: Նախևառաջ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար, ապա շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշըՀարցին, թե որն է տևական խաղաղության նախապայմանը, Միրզոյանը հայտարարել է, որ կարևոր է խուսափել թշնամությունից ու ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց:«Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը»,–ասել է նա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43252109_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c641263dc3731aabaf5df8b3049c96e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից. Միրզոյան
15:17 21.07.2023 (Թարմացված է: 15:27 21.07.2023) Միրզոյանը շեշտել է` գաղտնիք չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից ավելին էր ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների ֆոնին: Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին, մանրամասները փոխանցում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լրագրողին հետաքրքրել է, թե վերջին իրադարձությունների ֆոնին որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։
«Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելիին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,–ասել է Միրզոյանը:
Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտին` Միրզոյանը նշել է, որ երկու երկրները չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
«Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է»,–ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով արդեն յոթ ամիս արգելափակված Լաչինի միջանցքի խնդրին` Միրզոյանը շեշտել է, որ դա կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։
«Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,– նշել է նա:
Ի պատասխան հարցի` արդյոք ելք տեսնում են նման իրավիճակում, Միրզոյանը շեշտել է, որ հումանիտար իրավիճակը շատ ծանր է և մոտ է հումանիտար աղետին, ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։
Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական և հումանիտար: Նախևառաջ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար, ապա շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
Հարցին, թե որն է տևական խաղաղության նախապայմանը, Միրզոյանը հայտարարել է, որ կարևոր է խուսափել թշնամությունից ու ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց:
«Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը»,–ասել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։