Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն արդյունք չի տվել

© Sputnik / Михаил ТерещенкоՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության հրամանատարությունը պրոֆեսիոնալ է գործում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինական հակահարձակումն արդյունք չի տվել։ Այս մասին ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր պարզ է, որ կիևյան ռեժիմի արևմտյան համակարգողները ակնհայտորեն հիասթափված են, այսպես կոչված, հակահարձակման արդյունքներից, որի մասին այդքան բարձր հայտարարում էին Ուկրաինայի իշխանությունները։ Համենայնդեպս, արդյունքներ դեռ չկան», – արձանագրել է Պուտինը։
Նրա խոսքով` Ուկրաինայի զինված ուժերին չեն օգնում ո՛չ հսկայական ռեսուրսները, որոնք ներդրվել են կիևյան ռեժիմում, ո՛չ արևմտյան զենքի, տանկերի, հրետանու, զրահատեխնիկայի և հրթիռների մատակարարումները։ Պուտինը հավելել է, որ հազարավոր օտարերկրյա վարձկանների և խորհրդականների ներգրավումը, որոնք ամենաակտիվ ձևով օգտագործվել են ռուսական բանակի ճակատը ճեղքելու փորձերում, ևս արդյունք չի տալիս։
Միևնույն ժամանակ, ըստ նախագահի, պրոֆեսիոնալ է գործում ռազմական հատուկ գործողության ռուսական հրամանատարությունը։
Պուտինը լկտիություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակներում ՌԴ-ի պայմանները չկատարելը
Պուտինն ընդգծել է, որ ռուս զինվորներն ու սպաները հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարում են խիզախորեն, հաստատուն, հերոսաբար։
Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության մասին խոսելիս ՌԴ նախագահը հայտարարել է, որ «եթե իրենք ուզում են ինչ–որ բան հանձնել, վաճառել, ինչ–որ բանով վճարել տերերին», դա իրենց խնդիրն է, Ռուսաստանը չի միջամտելու։
«Ինչ վերաբերում է ուկրաինական ռեժիմի քաղաքականությանը, ապա դա իր գործն է։ Եթե ցանկանում են, ինչպես դավաճաններն են անում, ինչ–որ բան հանձնել, վաճառել, ինչ–որ բանով վճարել տերերին, կրկնում եմ, որ ի վերջո դա իրենց խնդիրն է։ Մենք դրան չենք միջամտելու», – ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ կիևյան ռեժիմը պատրաստ է ամեն ինչի գնալ իր գոյությունը երկարաձգելու համար։
«Այսօր տեսնում ենք, որ Կիևում ռեժիմը պատրաստ է գնալ ամեն ինչի՝ սեփական ծախու կաշին փրկելու և գոյությունը երկարացնելու համար։ Նրանք թքած ունեն Ուկրաինայի ժողովրդի վրա, նրա ինքնիշխանության և ազգային շահերի վրա։ Նրանք կվաճառեն ամեն բան` և՛ մարդկանց, և՛ հողերը», – ասել է նախագահը։
Կիևյան ռեժիմը Պուտինը համեմատել է դրան նախորդող գաղափարական համախոհների՝ պետլյուրականների հետ, որոնք 1920 թվականին Լեհաստանի հետ, այսպես կոչված, գաղտնի կոնվենցիաներ էին կնքել, որոնցով ռազմական օգնության փոխարեն Լեհաստանին էին հանձնում Գալիցիայի և Արևմտյան Վոլինի հողերը։
Պուտինը հայտարարել է, որ նման դավաճաններն այսօր էլ պատրաստ են բացել դարպասները արևմտյան տերերի համար և հերթական անգամ վաճառել Ուկրաինան։
Լրահոս
0