Թուրքիայի Ղահրամանմարաշում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

© Photo : Ministry of Emergency Situations RAՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 5,55 կմ խորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):
Գործակալության տվյալներով՝ Ալբիստանի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 14:23-ին։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,55 կմ խորության վրա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Լրահոս
0