Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. Оpel–ի 23–ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունՃՏՊ Երևան–Մեղրի ճանապարհին (20.07.2023թ.)
ՃՏՊ Երևան–Մեղրի ճանապարհին (20.07.2023թ.)  - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդն ու մյուս ուղևորը տեղափոխվել են Եղեգնաձորի և Վայքի ԲԿ-ներ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Երեկ ուշ երեկոյան վթար է տեղի ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհին։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մ,ասին ահազանգը Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հուլիսի 20-ին, ժամը 23:18-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին «Оpel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ա. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացվել համապատասխանաբար Եղեգնաձորի և Վայքի ԲԿ-ներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Ս.-ին (ծնված 2000 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Վթար Դավիթ Բեկի փողոցում. բախված ավտոբուսն ու բեռնատարը վնասել են նաև կայանած մեքենաներ
Լրահոս
0