https://armeniasputnik.am/20230722/arka-khndirnery-petq-e-kargavvorel-khaghagh-tshanaparhvov-mirzvojann-yndunel-e-irani-nvor-despanin-63335071.html
Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանին
Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանին
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ... 22.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-22T14:03+0400
2023-07-22T14:03+0400
2023-07-22T14:23+0400
արարատ միրզոյան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մեհդի սոբանի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/16/63334718_0:0:2500:1407_1920x0_80_0_0_cb363f5edbc5a339e27df1d1c788a6b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումը նույնն է: Այս մասին խոսել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր:Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/16/63334718_153:0:2376:1667_1920x0_80_0_0_e94d7cbce165724528288e371c222c85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մեհդի սոբանի
արարատ միրզոյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մեհդի սոբանի
Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանին
14:03 22.07.2023 (Թարմացված է: 14:23 22.07.2023) Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումը նույնն է: Այս մասին խոսել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:
«Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին»,–նշում են ԱԳՆ–ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է
Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: