https://armeniasputnik.am/20230722/karmir-khachi-ughekcutjamb-arcakhic-hajastan-evs-13-buzharu-e-teghapvokhvel-63337588.html
Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 13 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան
Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 13 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը։ 22.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-22T14:50+0400
2023-07-22T14:50+0400
2023-07-22T15:57+0400
կարմիր խաչ
արցախ
հիվանդ
հայաստան
լաչինի միջանցք
բուժառու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312053_0:85:1600:985_1920x0_80_0_0_8015030731ba43b5e3b627788f8a0047.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 22-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու, ուղեկցողների հետ միասին,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ ավելի քան 200 բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։Դրանից հետո սա 2–րդ դեպքն է հիվանդներ տեղափոխելու։ Նախորդ անգամ հուլիսի 14–ին էր Կարմիր խաչն Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312053_89:0:1513:1068_1920x0_80_0_0_ce62762fd8362b83881922f254eeaf11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, հիվանդ, հայաստան, լաչինի միջանցք, բուժառու, հայ-ադրբեջանական, ադրբեջան
կարմիր խաչ, արցախ, հիվանդ, հայաստան, լաչինի միջանցք, բուժառու, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 13 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան
14:50 22.07.2023 (Թարմացված է: 15:57 22.07.2023) Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 22-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու, ուղեկցողների հետ միասին,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի քան 200 բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
«Չնայած իրականացված ջանքերին, Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը»,–նշում են նախարարությունից:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին
Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։
Դրանից հետո սա 2–րդ դեպքն է հիվանդներ տեղափոխելու։
Նախորդ անգամ հուլիսի 14–ին էր Կարմիր խաչն Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։