Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

© Photo : Facebook / Վահրամ ՊողոսյանԱրցախ կոմբայն
Արցախ կոմբայն - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2023
Արցախ կոմբայն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը կորուստներ չունի։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, հակառակորդը կիրառել է հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։
Հայկական կողմից կորուստներ չկան։
Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հավելենք, որ հուլիսի 21–ին ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրել էր հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Լրահոս
0