https://armeniasputnik.am/20230723/siraharvel-em-sjuniqin-rd-despany-patmel-e-hajastanvov-shrjagajutjunneri-masin-63367398.html
Սիրահարվել եմ Սյունիքին. ՌԴ դեսպանը պատմել է Հայաստանով շրջագայությունների մասին
Սիրահարվել եմ Սյունիքին. ՌԴ դեսպանը պատմել է Հայաստանով շրջագայությունների մասին
Դեսպանը խոստովանել է, որ Ռուսաստանի և ռուսների նկատմամբ լավ վերաբերմունքը զգացվում է ողջ Հայաստանում, բայց Սյունիքում, իրավիճակի բարդությունից ելնելով, դա... 23.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-23T20:34+0400
2023-07-23T20:34+0400
2023-07-23T20:37+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
դեսպան
ընտանիք
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61078722_0:0:1600:901_1920x0_80_0_0_6cb098d58fcc5f6660d273846b017751.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի համար Հայաստանի ամենասիրած մարզերից մեկը Սյունիքն է։ Այս մասին դեսպանը ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Չքաղաքականացնե՜լ» հաղորդաշարին տված հարցազրույցում, որն անցկացվում է «առանց փողկապի» ձևաչափով։Վերջերս դեսպանը կրկին այցելել է Սյունիք՝ Քաջարան՝ նշելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը։ Իսկ առաջին անգամ Կոպիրկինն ընտանիքի հետ Սյունիք այցելել է դեռ 2019 թվականին։Սյունիքում այժմ ծանր է իրավիճակը։ Սա, իհարկե, իր հետքն է թողնում մարդկանց շփման վրա: Ռուսաստանի և ռուսների նկատմամբ լավ վերաբերմունքը զգացվում է ողջ Հայաստանում, բայց Սյունիքում, դեսպանի խոսքով, իրավիճակի բարդությունից ելնելով, դա ավելի նկատելի է։Սերգեյ Կոպիրկինին Երեւանում հանգստանալիս չեք տեսնի։ Հանգստյան օրերը նա փորձում է անցկացնել ընտանիքի հետ, եթե չկան միջոցառումներ, որոնց պետք է մասնակցի առանց ընտանիքի անդամների։ Նաև փորձում է աշխատանքը համադրել ժամանցի հետ։ Ծառայությանը զուգահեռ պետք է հաճախել թատերական ներկայացումների, համերգների, հատկապես որ շատ ռուս արտիստներ ավանդաբար գալիս են Հայաստան (վերջին տարիներին հյուրախաղերն ավելի հաճախակի են դարձել):ՀՀ–ում իրեն լավ է զգում ոչ միայն ինքը՝ դեսպանը, այլև նրա կինը՝ Թամարա Իվանովնան և որդին՝ Մաքսիմը, ովքեր արդեն ունեն հայ ընկերներ և սովորել են մի քանի հայերեն արտահայտություններ։Մյուս կողմից, դեսպանի կինը, որ երկար տարիներ աշխատել է որպես ինժեներ-մեխանիկ, հայկական արդյունաբերության ակնառու ձեռքբերումների մասին գիտի ոչ թե պատմությունից կամ համացանցից, այլ սեփական աշխատանքային փորձից։Սա կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի, և՛ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների համար։ Դեսպանը պարզաբանեց, որ խոսքը քաղաքականության մասին չէ (քանի որ ծրագրի ձևաչափը ոչ քաղաքական է»), բայց երկու երկրների փոխգործակցությունը պետք է ծառայի դրան։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61078722_95:0:1575:1110_1920x0_80_0_0_e9d6171d3501e2983abf30ee86f077ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, դեսպան, ընտանիք, սյունիք
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, դեսպան, ընտանիք, սյունիք
Սիրահարվել եմ Սյունիքին. ՌԴ դեսպանը պատմել է Հայաստանով շրջագայությունների մասին
20:34 23.07.2023 (Թարմացված է: 20:37 23.07.2023) Դեսպանը խոստովանել է, որ Ռուսաստանի և ռուսների նկատմամբ լավ վերաբերմունքը զգացվում է ողջ Հայաստանում, բայց Սյունիքում, իրավիճակի բարդությունից ելնելով, դա ավելի տեսանելի է։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի համար Հայաստանի ամենասիրած մարզերից մեկը Սյունիքն է։ Այս մասին դեսպանը ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության
«Չքաղաքականացնե՜լ» հաղորդաշարին տված հարցազրույցում, որն անցկացվում է «առանց փողկապի» ձևաչափով։
Վերջերս դեսպանը կրկին այցելել է Սյունիք՝ Քաջարան՝ նշելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը։ Իսկ առաջին անգամ Կոպիրկինն ընտանիքի հետ Սյունիք այցելել է դեռ 2019 թվականին։
«Ես սիրահարվել եմ Գորիսին և Կապանին, իսկ Մեղրին մի յուրահատուկ մաս է` իր բնական հարստությամբ: Սիսիանն էլ եմ սիրում, Կոտայքի մարզը, Սևանա լիճը: Ինձ շատ են դուր գալիս նաև Լոռու և Տավուշի մարզերը: Չնայած որ փոքր երկիրը է, բայց Հայաստանը շատ բազմազան է, ամենուր շատ հյուրասեր մարդիկ կան»,- ասում է դեսպանը:
Սյունիքում այժմ ծանր է իրավիճակը։ Սա, իհարկե, իր հետքն է թողնում մարդկանց շփման վրա: Ռուսաստանի և ռուսների նկատմամբ լավ վերաբերմունքը զգացվում է ողջ Հայաստանում, բայց Սյունիքում, դեսպանի խոսքով, իրավիճակի բարդությունից ելնելով, դա ավելի նկատելի է։
Սերգեյ Կոպիրկինին Երեւանում հանգստանալիս չեք տեսնի։ Հանգստյան օրերը նա փորձում է անցկացնել ընտանիքի հետ, եթե չկան միջոցառումներ, որոնց պետք է մասնակցի առանց ընտանիքի անդամների։ Նաև փորձում է աշխատանքը համադրել ժամանցի հետ։ Ծառայությանը զուգահեռ պետք է հաճախել թատերական ներկայացումների, համերգների, հատկապես որ շատ ռուս արտիստներ ավանդաբար գալիս են Հայաստան (վերջին տարիներին հյուրախաղերն ավելի հաճախակի են դարձել):
ՀՀ–ում իրեն լավ է զգում ոչ միայն ինքը՝ դեսպանը, այլև նրա կինը՝ Թամարա Իվանովնան և որդին՝ Մաքսիմը, ովքեր արդեն ունեն հայ ընկերներ և սովորել են մի քանի հայերեն արտահայտություններ։
Մյուս կողմից, դեսպանի կինը, որ երկար տարիներ աշխատել է որպես ինժեներ-մեխանիկ, հայկական արդյունաբերության ակնառու ձեռքբերումների մասին գիտի ոչ թե պատմությունից կամ համացանցից, այլ սեփական աշխատանքային փորձից։
«Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո արդյունաբերության մեջ շատ բան, եթե չասենք անհետացավ, ապա գոնե որոշ ժամանակով չիրացվեց։ Բայց գլխավորը մարդն է, մարդկային կապիտալը, ինչը հիմք է տալիս ակնկալելու, որ երկիրը լիովին ոտքի կկանգնի և կզբաղեցնի այն տեղը, որը պետք է զբաղեցնի՝ հենց մարդկային ներուժից ելնելով»,- հավելեց դեսպանը։
Սա կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի, և՛ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների համար։ Դեսպանը պարզաբանեց, որ խոսքը քաղաքականության մասին չէ (քանի որ ծրագրի ձևաչափը ոչ քաղաքական է»), բայց երկու երկրների փոխգործակցությունը պետք է ծառայի դրան։