00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի ժամանակը սպառվում է․ Վաշինգտոնին մի քանի ամիս է մնացել

© AP Photo / Mariam ZuhaibЗдание Капитолия США, Вашингтон
Здание Капитолия США, Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Բաժանորդագրվել
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձանագրեց Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման՝ Կիևի և Արևմուտքի համար ոչ այնքան պայծառ ընթացքը, որը, նրա խոսքով, «շատ ծանր է ընթանում», քանի որ «ռուսները հզոր պաշտպանություն են ստեղծել»։ Այնուամենայնիվ, նա լավատեսություն է հայտնել ռազմաճակատում Ուկրաինայի հեռանկարների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ «դա հաջորդ մեկ-երկու շաբաթվա ընթացքում չի ավարտվի»: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մի քանի ամսվա ակնկալիք ունի։
Այստեղ օրինաչափ հարց է ծագում․ իսկ ինչ կլինի և ինչ սպասել, եթե (ավելի ճիշտ՝ երբ) Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների վերաբերյալ ամերիկացիների հույսերը վերջնականապես փլուզվեն։ Հարցն է՛լ ավելի արդիական է այն պատճառով, որ Բլինկենն առաջինը չէ, որ խոսում է «մի քանի ամսվա» մասին։ Վերջերս Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տարբեր մարդկանց կողմից հնչում էին երբեմն քողարկված, իսկ երբեմն էլ ուղիղ հայտարարություններ, թե Կիևը արևմտյան ներդրումների փոխարեն գոնե ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար լավագույն դեպքում մինչև աշնան վերջ ժամանակ ունի։
Այս հարցի բավականին տարածված պատասխան է այն կարծիքը, որ եթե նույնիսկ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը լիովին ձախողվի, դա սկզբունքորեն չի ազդի Արևմուտքի դիրքորոշման վրա, որն Ուկրաինայի վրա իր հիմնական խաղադրույքն է դրել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Սակայն նման տեսակետի կողմնակիցները, միանգամայն ճշգրիտ գնահատելով ՆԱՏՕ-ի գլխավոր հակառուսական խաղաթուղթը, սխալվում են մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարցում։
Դա կարող է վիրավորական թվալ, բայց Ռուսաստանն ԱՄՆ-ի համար ամենևին էլ աշխարհաքաղաքական ջանքերը գործադրելու գլխավոր ուղղությունը չէ։ Այդ ուղղությունը Չինաստանն է, ինչն ուղիղ տեքստով գրված է Վաշինգտոնի բոլոր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական ռազմավարություններում։ Ընդ որում, դա ինչ-որ հնարք կամ մշուշ չէ, այլ երկաթբետոնե իրականություն, որի հետ ամերիկացիները ստիպված են գործ ունենալ։
Աշխարհաքաղաքականության հիմքում միշտ տնտեսությունն է, պայքարը շուկաների, ռեսուրսների, տեխնոլոգիական առաջնորդության համար և այլն։ Չինաստանը, որը դարձել է աշխարհի առաջին (կամ երկրորդ՝ կախված հաշվարկման մեթոդաբանությունից) տնտեսությունը, գլխավոր մարտահրավերի է վերածվել ԱՄՆ-ի համար, որոնք սեփական փրկության համար գործողության այլ տարբերակ, քան վտանգավոր մրցակցին խեղդելն է, չունեն։
Այլ հարց է, որ ամերիկացի ստրատեգները միանգամայն ճիշտ են հասկացել. քանի դեռ Չինաստանի թիկունքը Մոսկվան է, որն ակտիվորեն կօգնի նրան Արևմուտքի հետ դիմակայության հարցում, Պեկինի «հախից գալու» շանսերն այնքան էլ մեծ չեն։ Այդ իսկ պատճառով առաջին հարվածը մեզ հասցրին։
Իր պարզությամբ և գեղեցկությամբ հանճարեղ գաղափար էր. գրեթե ցանկացած արդյունքի դեպքում Ռուսաստանն այս կամ այն կերպ խրված կմնար Ուկրաինայում։ Իսկ մեր երկրի համար հնարավոր ելքեր հաշվարկվել էին տասնյակից ոչ պակաս՝ աղետալիից (ռազմական ջախջախմամբ և պետականության փլուզմամբ) մինչև թվացյալ հաղթական (Ուկրաինայի ողջ տարածքը վերահսկողության տակ առնելով՝ նրան կերակրելու անհրաժեշտությամբ, ինչը, իհարկե, ծանրագույն բեռ կլիներ տնտեսության համար)։
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Եվրոպային պատերազմ ուղարկել
Ամեն դեպքում, Ռուսաստանը ստիպված կլիներ կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա, ակտիվ արտաքին քաղաքականության համար նա պարզապես ուժ և ռեսուրսներ չէր ունենա։ Դե, իսկ բաց մնացած թիկունքը Չինաստանին շատ ավելի խոցելի կդարձներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ անմիջական բախման ժամանակ։
Սակայն Մոսկվան հաջողացրեց անցնել Սկիլլայի և Քարիբդիսի (առասպելական ծովային հրեշներ հին հունական դիցաբանության մեջ) արանքով և հակամարտության այնպիսի ձևաչափ ստեղծել, որ հիմա դժվար է հասկանալ, թե ով է ավելի շատ խրվել-մնացել Ուկրաինայում՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը։ Իհարկե, կարելի է քննարկել ու բանավիճել, թե երկարատև, հյուծող պատերազմում ինչ շանսեր ունի մեր երկիրը ՆԱՏՕ-ի դեմ։ Միայն թե դաշինքի, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի համար, սպառվում է այդպիսի հակամարտության գլխավոր «բաղադրիչը»՝ ժամանակը։ Այն ավարտվում է, այն էլ՝ շատ արագ։
Հիմա իննսունականները չեն, նույնիսկ երկուհազարականները չեն։ Ամերիկացիներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ տասնամյակների կամ նույնիսկ տարիների ձևաչափով գործել։ Հաշվարկն արդեն ամիսներով է։ Նրանց հեգեմոնիայի քայքայման և այլընտրանքային, Նահանգների կողմից չվերահսկվող միջազգային կառույցների գործընթացները ծայրահեղ արագացել են։
Արևմտյան տնտեսության և քաղաքական ազդեցության հետընթացն այնպիսի արագացում է ստացել, որ տեսանելի է անզեն աչքով։ Չինաստանն ամբողջ արագությամբ պատրաստվում է անխուսափելիին, քանի որ հենց դրան է տանում պատմական գործընթացի տրամաբանությունը՝ Արևմուտքի հետ բախմանը, և հետաձգման ամեն ժամն օգտագործում է «հմտությունները զարգացնելու», նաև ԱՄՆ պետական պարտքի մեջ իր ներդրումներն ակտիվորեն ավելացնելու համար։
Այսպիսով, ռազմավարական տեսանկյունից երկրորդական՝ ուկրաինական ուղղությամբ ռազմաքաղաքական կենտրոնացման յուրաքանչյուր ամիսը, շաբաթը կամ նույնիսկ օրը ԱՄՆ-ի համար վատթարացնում են հեռանկարները իրենց համար գլխավոր՝ չինական ճակատում։ Ներկայումս ամերիկացիները հուսահատ կերպով փորձում են իրենց համար թանկ ժամանակ կորզել. պատահական չէ, որ շարքերով Պեկին են հասել բարձրաստիճան այցելուներ (անցյալ շաբաթվա վերջին այդ շարքում ամենաթարմը, բայց դժվար թե վերջինը Հենրի Քիսինջերն էր)։
Սակայն արմատապես դա ոչինչ չի կարող փոխել. շուտով ԱՄՆ-ն ստիպված կլինի որոշում կայացնել ուկրաինական նախագծից դուրս գալու մասին։ Երկու մասշտաբային հակամարտության մասնակցելու ռեսուրսներ նրանք չունեն, իսկ Չինաստանին հանգիստ թողնել նրանք պարզապես չեն կարող իրենց թույլ տալ, քանի որ դրանով երաշխավորված կերպով իրենք իրենց կդատապարտեն աշխարհաքաղաքական փլուզման։
Բոլորին կխառնեն. ի՞նչ է Արևմուտքը պատրաստել հետխորհրդային երկրների համար
Անկասկած, ամերիկացիները կփորձեն Ուկրաինայից հեռանալ այնպես, որ Ռուսաստանի համար հնարավորինս շատ խնդիրներ ապահովեն, իրենք էլ, որքան հնարավոր է, դեմքը պահպանեն։ Բայց ասիական գործողությունների թատրերաբեմի վրա կենտրոնանալը նրանց համար կենսական նշանակություն ունի: Դրա համար նրանց ընդամենը մի քանի ամիս է մնացել։
Լրահոս
0