Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի Պուտինի հետ նախատեսվող բանակցությունները

© Sputnik / Вячеслав ПрокофьевԱրխիվային լոսանկար
Արխիվային լոսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Արխիվային լոսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր օգոստոսին Պուտինի այցի մասին: Նրա խոսքով՝ երկու նախագահները քննարկել են այցը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կառավարության հետ քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկային գործարքի» շուրջ առաջիկա բանակցությունները: Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Էրդողանը լրագրողներին հայտնել էր, որ ակնկալում է Պուտինի հետ մոտ ժամանակներս բանակցություններ վարել «հացահատիկի գործարքի» շուրջ: Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է Թուրքիա Պուտինի այցի մասին, որը նախատեսվում է օգոստոսին, նրա խոսքով՝ այցը նախկինում քննարկվել է երկու առաջնորդների միջև:
«Նախորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նախագահ Էրդողանի հանդիպումից հետո ուշադրություն է դարձվել «հացահատիկային միջանցքի» հետ կապված գործընթացին։ Հաղորդվում է, որ նախագահ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագիրը երկարաձգելու նպատակով, ինչը կառավարության նիստի կարևորագույն թեմաներից մեկն է»,-գրում է պարբերականը:
Հացահատիկային գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ-ն ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ առարկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան երկրներին, այդպես էլ չի կատարվել։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնության գործունեության դադարեցումից և ծովային մարդասիրական միջանցքի փակումից հետո Սև ծովի ջրային տարածքում ուկրաինական նավահանգիստներ ուղեկցվող բոլոր նավերը 2023 թվականի հուլիսի 20-ի կեսգիշերից սկսած կդիտարկվեն որպես հնարավոր ռազմական նշանակության բեռներ փոխադրողներ և կհամարվեն Կիևի ռեժիմի կողմից ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
Լրահոս
0