https://armeniasputnik.am/20230724/hh-bvolvor-masnakicnery-medalner-en-nvatshel-infvormatikaji-evrvopaji-aghjikneri-olimpiadajum-63379097.html
ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադայում
ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադայում
Հայաստանի թիմի 4 մասնակիցներից 3-ը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ 1-ը՝ Շիրակացու անվան ճեմարանը: 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T12:15+0400
2023-07-24T12:15+0400
2023-07-24T12:16+0400
հայաստան
աղջիկ
դպրոց
օլիմպիադա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/18/63378748_45:0:756:400_1920x0_80_0_0_eb2bfa2ed56806a81e88cd467e1f48ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներով են վերադարձել Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։Հայաստանի թիմը չորս մասնակից է ունեցել, որոնցից երեքը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը:Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։Հիշեցնենք, որ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 2-րդ միջազգային օլիմպիադան առկա ձևաչափով անցկացվել է Թուրքիայում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել, իսկ 1-ին օլիմպիադայում, որն անցկացվել էր 2021թ․-ին առցանց ձևաչափով (կազմակերպիչ երկիր՝ Շվեյցարիա) ՀՀ թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։Ագրարայինի ու Մանկավարժականի ուսանողների մի մասին ուզում են 70-77 հազար դրամ կրթաթոշակ տալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/18/63378748_134:0:667:400_1920x0_80_0_0_b520cb5f25ae1dcd035cb535abefd003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աղջիկ, դպրոց, օլիմպիադա
հայաստան, աղջիկ, դպրոց, օլիմպիադա
ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադայում
12:15 24.07.2023 (Թարմացված է: 12:16 24.07.2023) Հայաստանի թիմի 4 մասնակիցներից 3-ը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ 1-ը՝ Շիրակացու անվան ճեմարանը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներով են վերադարձել Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։
Հայաստանի թիմը չորս մասնակից է ունեցել, որոնցից երեքը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը:
Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։
Հիշեցնենք, որ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 2-րդ միջազգային օլիմպիադան առկա ձևաչափով անցկացվել է Թուրքիայում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել, իսկ 1-ին օլիմպիադայում, որն անցկացվել էր 2021թ․-ին առցանց ձևաչափով (կազմակերպիչ երկիր՝ Շվեյցարիա) ՀՀ թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։