https://armeniasputnik.am/20230724/hulisi-25-in-ararat-mirzvojany-kmekni-mvoskva-63411317.html
Հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Կայանալու է երկկողմ հանդիպում Սերգեյ Լավրովի և եռակողմ հանդիպում ՌԴ–ի և Ադրբեջանի նախարարների հետ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T17:04+0400
2023-07-24T17:04+0400
2023-07-24T17:12+0400
հայաստան
ռուսաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0e/49742928_0:107:2048:1259_1920x0_80_0_0_763be38c16f7604eccc82472c16a589d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։Նա նշել է, որ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0e/49742928_114:0:1934:1365_1920x0_80_0_0_98b855612b7b74cbb7d604b9e9194e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, ադրբեջան
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան, ադրբեջան
Հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
17:04 24.07.2023 (Թարմացված է: 17:12 24.07.2023) Կայանալու է երկկողմ հանդիպում Սերգեյ Լավրովի և եռակողմ հանդիպում ՌԴ–ի և Ադրբեջանի նախարարների հետ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և եռակողմ հանդիպում ՌԴ–ի և Ադրբեջանի նախարարների հետ»,– ֆեյսբուքյան էջում գրել է Բադալյանը։
Նա նշել է, որ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։