https://armeniasputnik.am/20230724/irazekman-akcia-erevanum-aktivistnery-pakum-en-pvoghvocnery-63372027.html
Իրազեկման ակցիա Երևանում. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները փակում են փողոցները
Իրազեկման ակցիա Երևանում. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները փակում են փողոցները
Ակցիաների նպատակն է քաղաքացիներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T09:33+0400
2023-07-24T09:33+0400
2023-07-24T10:38+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/18/63371636_0:0:1900:1069_1920x0_80_0_0_9491d96af14f97901f46f5c213f18e1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում իրազեկման ակցիաներ են սկսվել. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը:Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է` «Մենք Արցախի կողքին ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը»։Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կարճաժամկետ ակցիաների նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:«Մենք կարող ենք 5 րոպեով արգելափակել երթևեկությունը, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը մեկն է` հնարավորինս շատ քաղաքացիներ միանան իրենց։Պետրոսյանը հետագա գործողությունների մասին մանրամասներ չհայտնեց։Շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին նաև Խանջյան և Գրիգոր Լուրսավորչի փողոցները։Նրանք ակցիան ավարտեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում և քայլերթով հասան Հանրապետության հրապարակ` քաղաքացիներին կոչ անելով հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
երևան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/18/63371636_276:0:1701:1069_1920x0_80_0_0_b5081a81cf956c9c3a08350be64c4c90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, լաչինի միջանցք, видео
հայաստան, երևան, բողոքի ակցիա, լաչինի միջանցք, видео
Իրազեկման ակցիա Երևանում. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները փակում են փողոցները
09:33 24.07.2023 (Թարմացված է: 10:38 24.07.2023) Ակցիաների նպատակն է քաղաքացիներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում իրազեկման ակցիաներ են սկսվել. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը:
Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է` «Մենք Արցախի կողքին ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը»։
Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կարճաժամկետ ակցիաների նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:
«Մենք կարող ենք 5 րոպեով արգելափակել երթևեկությունը, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը մեկն է` հնարավորինս շատ քաղաքացիներ միանան իրենց։
Պետրոսյանը հետագա գործողությունների մասին մանրամասներ չհայտնեց։
Շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին նաև Խանջյան և Գրիգոր Լուրսավորչի փողոցները։
Նրանք ակցիան ավարտեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում և քայլերթով հասան Հանրապետության հրապարակ` քաղաքացիներին կոչ անելով հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։