Քամին Շիրակի և Տավուշի մարզերում ծառեր է կոտրել. վնասվել է գազի խողովակ, ճանապարհ փակվել

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՔամու հետևանքները Մարալիկում
Քամու հետևանքները Մարալիկում - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն ահազանգեր են ստացել կոտրված ծառերի առաջացրած վնասների մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ուժեղ քամուց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Կոմսոմոլի փողոցում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա, սկսվել է գազի արտահոսք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկրարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայրում գտնվող գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառի կոտրված ճյուղերը:
ՆԳՆ–ն հայտնում է նաև, որ Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում էլ մոտ 10 մ երկարությամբ ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը:
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
217 կմ/ժ արագությամբ քամին Շվեյցարիայում ավերածություններ է գործել, կա մեկ զոհ
Լրահոս
0