00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում չկա մի երկիր, որ ԼՂ–ն չի ճանաչել Ադրբեջանի մաս. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` հայկական կողմի դիրքորոշումը եղել է հետևյալը` կապ չունի, որ ամբողջ աշխարհը այլ բան է ասում, մենք պետք է այլ կերպ վարվենք։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չէ, որ հայտարարվել ու արձանագրվել է։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբ, որ պահից հետո հասկացավ, որ Արցախը Ադրբեջան է։
«Ես ցավով արձանագրում եմ, որ աշխարհում չկա մի երկիր, որ ԼՂ–ն չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան է, որ մենք այս իրողության հետ առերեսվել ենք, թե չէ, մեր դիրքորոշումը եղել է հետևյալը` կապ չունի, որ ամբողջ աշխարհը այլ բան է ասում, մենք պետք է այլ կերպ վարվենք։ Ինչ–որ փուլում գուցե ես էլ եմ այդպես վարվել, բայց ի վերջո իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի մեջ»,– ասաց նա։
«Այդ դեպքում տղաները այն ժամանակ ծառայում էին Ադրբեջանո՞ւմ, թե՞ հայկական Արցախում» հարցին նա պատասխանեց. «Այդ որոշումը` տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, ես չեմ կայացրել»։
ՀՀ վարչապետը հիշեցրեց Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որը հաստատվել է նաև թվերով` այս տարի Բրյուսելում։
Իսկ թե ինչու է նա համաձայնել այդ պայմանավորվածությանը, Փաշինյանն ասաց, որ ասուլիսի սկզբից հենց այդ հարցին է պատասխանում։
Փաշինյանը նշեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում ընդունել են նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները և մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020թ.–ի դեկտեմբերի 17–ի հայտարարությունը. «Միջազգային-իրավական տեսանկյունից ես էլ եմ այդ մասին խոսել, այդ բոլոր տարածքները Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն են։ Նորից կրկնեմ` Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուստի այս իմաստով, նկատի ունենալով այդ հանգամանքը, Լեռնային Ղարաբաղը նույնպես միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան է»։
Այնուհետև ՀՀ վարչապետը հիշեց ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վինսկոնտիի` 2020 թվականի հունվարին Սենատի հանձնաժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»։
ՀՀ վարչապետը հիշեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը մարդու իրավունքների մասին. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 այլ տարածքներ»:
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0