Ազատության հրապարակում հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Եռաբլուր

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արցա՛խ» վանկարկումներով Երևանի կենտրոնում բազմաթիվ քաղաքացիներ քայլերթ են իրականացնում, որի վերջնակետը Եռաբլուրն է։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատութան հրապարակում համաժողովրդական հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Երթի մասնակիցները Երևանի փողոցներում վանկարկում են «Արցա՛խ», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Վե՛րջ Արցախի շրջափակմանը»` գլխավերևում պարզած նույն կարգախոսներով պաստառներ։
Նշենք, որ այս պահին հանրահավաք է անցկացվում նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0