https://armeniasputnik.am/20230725/emn-anodachuneri-matakararumn-argelvogh-nvor-patzhamijvocner-e-sahmanel-irani-dem-63438937.html
ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Պատժամիջոցային ռեժիմը անհատական սահմանափակումների կիրառման հնարավորություն է նախատեսում իրանական անօդաչուների արտադրության զարգացման հետ առնչություն... 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T12:59+0400
2023-07-25T12:59+0400
2023-07-25T13:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրամիություն
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47549424_0:89:1601:989_1920x0_80_0_0_84b44e756df3eeca47e33230151906a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն ԱԹՍ–ների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Անօդաչուների արտադրության ոլորտում համագործակցության արգելք նախատեսող պատժամիջոցային նոր ռեժիմը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։Պատժամիջոցային ռեժիմը անհատական սահմանափակումների կիրառման հնարավորություն է նախատեսում նրանց դեմ, ում ԵՄ–ում կհամարեն, որ առնչություն ունեն իրանական անօդաչուների արտադրության զարգացման հետ։ԱՄՆ-ն հնարավոր է համարում Իրանի հետ միջուկային խնդրի երկխոսությանը վերադառնալը. ԲլինկենՆախորդ շաբաթ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ անհիմն են այն պնդումները, թե իրանական ԱԹՍ–ներ են արտահանվում Ռուսաստան ուկրաինական հակամարտության մեջ դրանք կիրառելու համար, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի և Թեհրանի համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է:Հիշեցնենք` հուլիսի 20-ին ԵՄ–ն պատժամիջոցներ սահմանեց Իրանի 5 քաղաքացիների դեմ` մեղադրելով, որ նրանք առնչություն ունեն Ռուսաստան անօդաչուներ մատակարարելու հետ, որոնք, Բրյուսելի պնդմամբ, կարող են օգտագործվել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ժամանակ։Իրանի ՌԾՈւ–ի և ԻՀՊԿ–ի զինանոցը նոր թևավոր հրթիռով է համալրվել. ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47549424_0:0:1423:1067_1920x0_80_0_0_05090a519a35299c15edd2e6c2f0f1b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, պատժամիջոցներ
ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
12:59 25.07.2023 (Թարմացված է: 13:11 25.07.2023) Պատժամիջոցային ռեժիմը անհատական սահմանափակումների կիրառման հնարավորություն է նախատեսում իրանական անօդաչուների արտադրության զարգացման հետ առնչություն ունեցողների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն ԱԹՍ–ների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Անօդաչուների արտադրության ոլորտում համագործակցության արգելք նախատեսող պատժամիջոցային նոր ռեժիմը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
«Արգելվում է ուղիղ կամ անուղղակի վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել ապրանքներ ու տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել անօդաչուների արտադրման հարցում Իրանի հնարավորությունների ընդլայնմանը, Իրանում ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձանց, Իրանում օգտագործման համար, անկախ նրանից` դրանք ԵՄ ծագում ունեն, թե ոչ», – ասված է փաստաթղթում։
Պատժամիջոցային ռեժիմը անհատական սահմանափակումների կիրառման հնարավորություն է նախատեսում նրանց դեմ, ում ԵՄ–ում կհամարեն, որ առնչություն ունեն իրանական անօդաչուների արտադրության զարգացման հետ։
Նախորդ շաբաթ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ անհիմն են այն պնդումները, թե իրանական ԱԹՍ–ներ են արտահանվում Ռուսաստան ուկրաինական հակամարտության մեջ դրանք կիրառելու համար, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի և Թեհրանի համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին ԵՄ–ն պատժամիջոցներ սահմանեց Իրանի 5 քաղաքացիների դեմ` մեղադրելով, որ նրանք առնչություն ունեն Ռուսաստան անօդաչուներ մատակարարելու հետ, որոնք, Բրյուսելի պնդմամբ, կարող են օգտագործվել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ժամանակ։