00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը Հռոմի հայկական համայնքի հետ քննարկել է երկրի ներքին ու արտաքին իրադրությունը

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Վահագն Խաչատուրյանը  հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է իտալացի լրագրողներին Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանն ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին»,– ասված է հաղորդագրությունում։
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Президент Ваагн Хачатурян встретился с представителями армянской диаспоры Италии (25 июля 2023). Рим - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ նախագահը անդրադարձել է նաև վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին
Президент Ваагн Хачатурян встретился с представителями армянской диаспоры Италии (25 июля 2023). Рим - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին
Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։
Նա Իտալիայում մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Լրահոս
0