ՀՀ–ից ժամանակին հեռացած ադրբեջանցիների թեման համարժեք չէ ԼՂ հայերի հետ. ՀՀ վարչապետ

© Sputnik / Aram NersesyanԱրցախի Ուղտասարի բնակիչները լքում են իրենց տները
Արցախի Ուղտասարի բնակիչները լքում են իրենց տները - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իր խոսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին, ինչպես նաև այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին` Ադրբեջանի հայտարարություներին։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ–ից ժամանակին հեռացած ադրբեջանցիների թեման համարժեք չէ ԼՂ հայերի հետ, այլ համարժեք է Գյանջայի, Նախիջևանի, Սումգայիթի հայերի իրավունքների և անվտանգության թեմային։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցությունների ժամանակ, երբ խոսվել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, և այն, որ դա պետք է տեղի ունենա երկխոսության ճանապարհով, Ադրբեջանն իր հերթին բարձրացրել է Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների անվտանգության հարցը։ Մենք մեր կողմից արձագանքել ենք, որ ՀՀ–ից ժամանակին հեռացած, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանցիների թեման համարժեք չէ ԼՂ հայերի հետ, այլ համարժեք է Գյանջայի, նախիջևանի, Սումգայիթի հայերի իրավունքների և անվտանգության թեմային»,– ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի` խոսքը գնում է իրավական երկու կարգավիճակ ունեցող մարդկանց մասին։ Մի դեպքում խոսքը գնում է 2020 թ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 7–րդ կետի շահառուների մասին` փաստականներն ու ներքին տեղահանվածները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի հանձնակատարի հովանու ներքո։
Փախստականների համաշխարհային օրն էր. ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է Բաքվի կողմից էթնիկ զտումների մասին
«Սա վերաբերում է ԼՂ–ի Հադրութին, Շուշիին, Մարտակերտին, Ասկերանին և հարակից շրջաններին` Շահումյանին, Գետաշենին և այլն»,– նշեց նա։
Մյուս դեպքում խոսքը գնում է Սումգայիթի ջարդերին ենթարկված մեր հայրենակցների հարցին, մյուս բնակավայրերից` Նախջևանից, Գյանջայից և մյուս բնակավայրերից հեռացած հայերի իրավունքների հարցին։
Լրահոս
0