Հունաստանում չորս խոշոր հրդեհ է մոլեգնում

© AFP 2023 / Valerie GacheՀրդհեհ
Հրդհեհ - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Հրդհեհ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդեն ութ օր է` փորձում են մարել Հռոդոսի հրդեհը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հունաստանի հրշեջները մի քանի օր է` պայքարում են Կորֆուում, Հռոդոսում, Էվբեյայում և Պելոպոնեսում բռնկված խոշոր հրդեհների դեմ և փորձում են մարել ամբողջ երկրում առաջացած փոքր օջախները։ Տեղեկությունը հայտնում է Աթենքի «АМНА» լրատվական գործակալությունը։
8 օր է` հրդեհի մարման աշխատանքներ են իրականացվում Հռոդոսում։
«Գիշերը կրակի դեմ են պայքարել Գենադիոնում և Վաթիում, իրավիճակը ծանր էր նաև Մալոնում և Մասարիում։ Շրջանում ուժեղ քամիներ են, ինչը կրակի նոր օջախներ առաջացնելով` դժվարացնում է հատկապես ցամաքային ուժերի աշխատանքը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ հուլիսի 25-ը ևս մեկ ծանր օր կլինի Հռոդոսի համար, քանի որ, քաղպաշտպանության գլխավոր քարտուղարության թողարկած հրդեհային վտանգի կանխատեսման քարտեզի համաձայն, կղզին գտնվում է ծայրահեղ հրդեհավտանգ գոտում` 5–բալանոց սանդղակի ռիսկի 5-րդ կարգում։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ մեկ օրում` հուլիսի 23-ի ժամը 18.00–ից մինչև հուլիսի 24-ի ժամը 18.00–ն, անտառային 63 հրդեհ է բռնկվել, որոնց մեծ մասն անմիջապես մարվել է։
Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել
Լրահոս
0