https://armeniasputnik.am/20230725/khaghaghutjan-pajmanagrum-klini-lgh-harci-hamaparpak-lutsum-vorvoshum-chunenq-pashinjan-63439515.html
Խաղաղության պայմանագրում կլինի՞ ԼՂ հարցի համապարփակ լուծում՝ որոշում չունենք. Փաշինյան
Խաղաղության պայմանագրում կլինի՞ ԼՂ հարցի համապարփակ լուծում՝ որոշում չունենք. Փաշինյան
Փաշինյանը կարևորեց Բաքու–Ստեփնակերտ ֆորմատով միջազգային չափանիշներով երկկողմ քննարկումների անհրաժեշտությունը։ 25.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-25T13:20+0400
2023-07-25T13:20+0400
2023-07-25T13:25+0400
նիկոլ փաշինյան
արցախ
ասուլիս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63438644_0:168:1600:1068_1920x0_80_0_0_451f38b4a447e84bb92828613e330128.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մտածելու հարց է, թե արդյոք հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին` համապարփակ լուծում տալու իմաստով, թե՞ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը առաջ ընթանան ու հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, այս հարցում ՀՀ իշխանությունները որոշում չունեն, սակայն դա չի նշանակում, որ դիրքորոշում չունեն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` այն իրադրությունը որը մենք հիմա ունենք և դրա կարգավորումը ոչ թե միջազգային հարությանն է այսօր հարկավոր, այլ ՀՀ–ին և ԼՂ–ին։«Արդյոք միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկու՞մ է ԼՂ–ին վերաբերող հասցեագրված հայտարարություններ անելու համար։ Այո, բազմաթիվ դիրքորոշումներ են կայացրել այս ընթացքում ԵԽ–ն, ԵԱՀԿ–ն, ՄԱԿ–ը, բայց այս ջանքերը բավարար չեն»,– ընդգծեց նա։Փաշինյանի համոզմամբ` մենք մեր ընկալումներում մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63438644_61:0:1538:1108_1920x0_80_0_0_60700b6bc58e306883ca01970b1c67ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, ասուլիս
նիկոլ փաշինյան, արցախ, ասուլիս
Խաղաղության պայմանագրում կլինի՞ ԼՂ հարցի համապարփակ լուծում՝ որոշում չունենք. Փաշինյան
13:20 25.07.2023 (Թարմացված է: 13:25 25.07.2023) Փաշինյանը կարևորեց Բաքու–Ստեփնակերտ ֆորմատով միջազգային չափանիշներով երկկողմ քննարկումների անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մտածելու հարց է, թե արդյոք հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին` համապարփակ լուծում տալու իմաստով, թե՞ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը առաջ ընթանան ու հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, այս հարցում ՀՀ իշխանությունները որոշում չունեն, սակայն դա չի նշանակում, որ դիրքորոշում չունեն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞րն է ելքը։ ՀՀ–ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, ու ԼՂ–ն ինքը պիտի լինի բանակցային կողմ` Բաքու–Ստեփնակերտ ֆորմատով միջազգային չափանիշներով։ Այս պարագայում ԼՂ–ն կկարողանա ուղղել իրեն հուզող հարցերը, ու ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Կարծում եմ` դա է ճիշտ ճանապարհը»,– ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա` այն իրադրությունը որը մենք հիմա ունենք և դրա կարգավորումը ոչ թե միջազգային հարությանն է այսօր հարկավոր, այլ ՀՀ–ին և ԼՂ–ին։
«Արդյոք միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկու՞մ է ԼՂ–ին վերաբերող հասցեագրված հայտարարություններ անելու համար։ Այո, բազմաթիվ դիրքորոշումներ են կայացրել այս ընթացքում ԵԽ–ն, ԵԱՀԿ–ն, ՄԱԿ–ը, բայց այս ջանքերը բավարար չեն»,– ընդգծեց նա։
Փաշինյանի համոզմամբ` մենք մեր ընկալումներում մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ։