Խոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին. 11 տուժած կա

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԽոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին
Խոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Խոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարից տուժած քաղաքացիները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սևան-Գավառ ավտոճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգ է ստացել ժամը 14։48-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԽոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին
ДТП с участием трех автомобилей на трассе Севан - Гавар (25 июля 2023). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Խոշոր վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին
Նույն վթարի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` բախվել են մարդատար «ГАЗель»–ը, մարդատար «Sprinter»–ը և «Lexus GX» մակնիշի ավտոմեքենան։ 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ։
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վթարված «ГАЗель»–ը մասնավոր ընկերություններից մեկին է պատկանում և պատվերով է ուղևորներ տեղափոխում։ Իսկ «Sprinter»-ը, որում 15 ուղևոր է եղել, սպասարկում է Վարդենիս-Երևան 311 երթուղին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրահոս
0