Ադրբեջանում զինծառայող է ինքնասպանություն գործել

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԶինծառայողի սաղավարտ
Զինծառայողի սաղավարտ - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Զինծառայողի սաղավարտ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող, շարքային Իլկին Ալեքպերովը ինքնասպան է եղել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը:
Զինծառայողը մահացել է հրազենի կրակոցից։
Բաքվի զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը։
Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահ է ինքնասպան եղել
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարցաքննվել են վկաները, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են քննչական գործողություններ:
Հիշեցնենք` նման դեպք էր գրանցվել նաև մայիսի 2-ին։ Վարանդայում (գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ ) ինքնասպան էր եղել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը։
Լրահոս
0