Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից

© Sputnik / Andranik GhazaryanСотрудник патрульной полиции регулирует движение на улице Чаренца после разблокировки (2 мая 2022). Еревaн
Сотрудник патрульной полиции регулирует движение на улице Чаренца после разблокировки (2 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վնասվածքներ և կոտրվածքներ նրա մոտ չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն շտապօգնության մեքենայով, այնտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,–ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։
Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել պարեկներից մեկին։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Լրահոս
0