https://armeniasputnik.am/20230726/amnn-kartses-te-dem-che-ukrainakan-ughghapar-ekeghecu-nkatmamb-kievi-halatsanqnerin-rd-agn-63511325.html
ԱՄՆ–ն կարծես թե դեմ չէ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ–ն կարծես թե դեմ չէ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ ԱՄՆ–ն և միջազգային կազմակերպություններն ադեկվատ չեն արձագանքում Ուկրաինայի իշխանությունների հակաուղղափառ քաղաքականությանը։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T14:48+0400
2023-07-26T14:48+0400
2023-07-26T14:49+0400
ամն
ռուսաստան
ուկրաինա
եկեղեցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/02/52124409_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0357dd2a77f30497b9014c59a48dfcd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն հասկացնում է, որ հավանություն է տալիս Ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին, քանի որ չի դատապարտում դրանք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՈւՈւԵ–ի հալածանքների մասին ՌԴ ԱԳՆ–ի զեկույցին։«Ուկրաինայում ուղղափառ հավատացյալներին հալածելու ընթացքում նրանք (ԱՄՆ–ն) չեն քննադատել Զելենսկու եկեղեցական կործանիչ քաղաքականությունը, այդպիսով կարծես թե հասկացնելով, որ հավանություն են տալիս իրենց հովանավորյալների հակաիրավական գործողություններին», – ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում։ՌԴ ԱԳՆ–ում նշել են, որ կանոնիկ ուղղափառ եկեղեցու խնդիրն Ուկրաինայում նախկինի պես ՄԱԿ–ի և այլ պրոֆիլային կազմակերպությունների առաջնահերթությունների թվում չեն, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ուղերձին ի պատասխան միջազգային կազմակերպությունները սահմանափակվում են ձևական գրությամբ։Վերջին տարում Ուկրաինայի իշխանությունները երկրի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային հալածանքի ալիքն էին կազմակերպել ՈւՈւԵ–ի նկատմամբ։ Հղում անելով Ռուսաստանի հետ եկեղեցու կապին՝ տեղի իշխանությունները Ուկրաինայի տարբեր շրջաններում որոշեցին արգելել ՈւՈւԵ–ի գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է մտցվել Ուկրաինայի ողջ տարածքում դրա փաստացի արգելման մասին։ ՈւՈւԵ–ի որոշ հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հակաուկրաինական գործունեության ապացույցներ գտնելու նպատակով, սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ–ի հոգևորականության դեմ, հակահետախուզական միջոցառումներ (խուզարկումներ եպիսկոպոսների և եկեղեցականների մոտ, վանքերում և մենաստաններում) անցկացնել։ Կիև–Պեչորյան մայրավանքում հայտարարել են մասնաշենքերից մեկի գրավման մասին. կադրեր
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/02/52124409_233:0:2964:2048_1920x0_80_0_0_aa8d4cd367162ded43e62653b16d34c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, ռուսաստան, ուկրաինա, եկեղեցի
ամն, ռուսաստան, ուկրաինա, եկեղեցի
ԱՄՆ–ն կարծես թե դեմ չէ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին. ՌԴ ԱԳՆ
14:48 26.07.2023 (Թարմացված է: 14:49 26.07.2023) ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ ԱՄՆ–ն և միջազգային կազմակերպություններն ադեկվատ չեն արձագանքում Ուկրաինայի իշխանությունների հակաուղղափառ քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն հասկացնում է, որ հավանություն է տալիս Ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին, քանի որ չի դատապարտում դրանք։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՈւՈւԵ–ի հալածանքների մասին ՌԴ ԱԳՆ–ի զեկույցին։
«Ուկրաինայում ուղղափառ հավատացյալներին հալածելու ընթացքում նրանք (ԱՄՆ–ն) չեն քննադատել Զելենսկու եկեղեցական կործանիչ քաղաքականությունը, այդպիսով կարծես թե հասկացնելով, որ հավանություն են տալիս իրենց հովանավորյալների հակաիրավական գործողություններին», – ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում։
ՌԴ ԱԳՆ–ում նշել են, որ կանոնիկ ուղղափառ եկեղեցու խնդիրն Ուկրաինայում նախկինի պես ՄԱԿ–ի և այլ պրոֆիլային կազմակերպությունների առաջնահերթությունների թվում չեն, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ուղերձին ի պատասխան միջազգային կազմակերպությունները սահմանափակվում են ձևական գրությամբ։
«Ադեկվատ արձագանք չկա Կիևում իշխող ռեժիմի հակաուղղափառ քաղաքականության նկատմամբ, բազմաթիվ են ՈւՈւԵ–ի անշարժ գույքի և ունեցվածքի զավթման դեպքերը, եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ կամայականությունների և բռնության փաստերը», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ում։
Վերջին տարում Ուկրաինայի իշխանությունները երկրի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային հալածանքի ալիքն էին կազմակերպել ՈւՈւԵ–ի նկատմամբ։ Հղում անելով Ռուսաստանի հետ եկեղեցու կապին՝ տեղի իշխանությունները Ուկրաինայի տարբեր շրջաններում որոշեցին արգելել ՈւՈւԵ–ի գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է մտցվել Ուկրաինայի ողջ տարածքում դրա փաստացի արգելման մասին։
ՈւՈւԵ–ի որոշ հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հակաուկրաինական գործունեության ապացույցներ գտնելու նպատակով, սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ–ի հոգևորականության դեմ, հակահետախուզական միջոցառումներ (խուզարկումներ եպիսկոպոսների և եկեղեցականների մոտ, վանքերում և մենաստաններում) անցկացնել։